Հասարակական

ՀՀ կառավարությունը երիտասարդներին առաջարկում է պրակտիկա Լոս Անջելեսի քաղաքապետարանում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարության և Լոս Անջելես քաղաքի միջև կնքված փոխըմբռնման հուշագրի շրջանակներում Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի Հայագիտության ինստիտուտը Լոս Անջելեսի ավագանու անդամ Փոլ Քրեքորյանի և ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի հետ համատեղ սկսում է երիտասարդ մասնագետների վերապատրաստման ծրագիր: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից, ծրագիրը նախատեսում է 2018 թ. սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսներին Լոս Անջելեսի քաղաքապետարանում աշխատելու և միաժամանակ Հարավային Կալիֆոռնիայի համալսարանում մի շարք դասընթացներին մասնակցելու հնարավորություն:

ՀՀ կառավարությունն առաջարկում է պրակտիկա Լոս Անջելեսի քաղաքապետարանի հետևյալ բաժանմունքներում.

Հանրային աշխատանքների վարչություն, որը պատասխանատու է պետական ծրագրերի, այդ թվում՝ կամուրջների, գրադարանների, ջրամաքրման կայանների նախագծման և կառուցման, փողոցների, լուսարձակների նորոգման, կանաչապատման և այլ աշխատանքների համար:

Սանմաքրման կառավարման վարչություն, որը պատասխանատու է կենցաղային կոշտ թափոնների և ջրահեռացման համակարգերի կառավարման համար:

Ծրագրին կարող են դիմել համապատասխան մասնագիտությամբ առնվազն բակալավրի կրթություն և/կամ համապատասխան ոլորտում աշխատանքի փորձ ունեցող, անգլերենի գերազանց իմացությամբ մինչև 35 տարեկան ՀՀ քաղաքացիություն ունեցող անձիք:

Ծրագրի շրջանավարտները պարտավորվելու են աշխատել ՀՀ կառավարության համապատասխան գերատեսչությունում:

«Ծրագրին մասնակցելու համար խնդրում ենք ուղարկել ինքնակենսագրական և մոտիվացիոն նամակ (անգլերենով, մինչև մեկ տպագիր էջ) vartouhi.yessaian@gov.am էլ. փոստին: Խնդրում ենք նամակում նշել այն վարչությունը, որտեղ ցանկանում եք անցնել պրակտիկան:

Ծրագրին դիմելու վերջնաժամկետն է ս.թ. հուլիսի 28-ը: Ծրագրի կազմակերպիչները կկապվեն միայն հաջորդ փուլ անցած մասնակիցներ հետ»,- ասված է հաղորդագրության մեջ:

Հայերեն

Վատիկանի Սուրբ Պետրոս հրապարակում տեղի ունեցավ նորընտիր Լևոն 14-րդ պապի գահակալության պատարագը

ՀՀ ԱԽ քարտուղարը և ԻԻՀ նախագահը գոհունակությամբ ընդգծել են երկկողմ հարաբերությունների զարգացման դինամիկ ընթացքը

«Ուրարտու»-ն ու «Նոա»-ն գոլառատ խաղում չպարզեցին հաղթողին

Հայաստանում հարգանքի տուրք են մատուցել Պոնտոսի հույների ցեղասպանության զոհերի հիշատակին

Իրանը թույլ չի տա թշնամիներին խաթարել Հայաստանի հետ իր ռազմավարական հարաբերությունները. Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար

Արմեն Գրիգորյանը և Քամալ Խարազին կարևորել են ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Հրշեջները մարել են Արգավանդի չգործող բենզալցակայանի մոտ գտնվող շինությունում բռնված հրդեհը

Իրանի արտգործնախարարն հայտնել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների հաջորդ փուլի մասին

Երևան է ժամանել Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահը

Սոմալիում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով առնվազն 11 մարդ է զոհվել. ԶԼՄ