Սպորտ

«Ուրարտու»-ն ու «Նոա»-ն գոլառատ խաղում չպարզեցին հաղթողին

1 րոպեի ընթերցում

«Ուրարտու»-ն ու «Նոա»-ն գոլառատ խաղում չպարզեցին հաղթողին

Հայաստանի ֆուտբոլի առաջնության 31-րդ տուրը եզրափակվեց «Ուրարտու»-«Նոա» խաղով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Ուրարտու»-ի մարզադաշտում կայացած հանդիպումը գոլառատ ստացվեց: «Ուրարտու»-ն ու «Նոա»-ն երեքական անգամ փոխանակվեցին գնդակներով:

«Ուրարտու»-ի կազմում աչքի ընկան` Կարեն Մելքոնյանը, Խարիտոն Այվազյանն ու Գոնսալո Սիլվան (ինքնագոլ), իսկ «Նոա»-ից գոլերը խփեցին Հելդեր Ֆերեյրան, Մատեուս Այասն ու Գուդմունդուր Տորարինսոնը:

Պրեմիեր լիգայի ավարտին մնացել է 2 տուր:

Հայաստանի ֆուտբոլի առաջնության այս մրցաշրջանի չեմպիոնի կոչումը ժամանակից շուտ նվաճել էր «Նոա»-ն, որը պատմության մեջ առաջին անգամ դարձավ երկրի չեմպիոն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում