1 / 15
Լուսանկար

Հայաստանում հարգանքի տուրք են մատուցել Պոնտոսի հույների ցեղասպանության զոհերի հիշատակին

2 րոպեի ընթերցում

Երևանի «Պոնտի» հունական համայնքը Պոնտոսի հույների ցեղասպանության զոհերի հիշատակման օրվան ընդառաջ մայիսի 18-ին  կազմակերպել է անմեղ զոհերի հիշատակին նվիրված միջոցառում, որը տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության հուշահամալիրում: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ միջոցառմանը  ներկա էին Հայաստանի Հանրապետությունում Հունաստանի Հանրապետության  դեսպանատան ներկայացուցիչներ՝ Ռազմական կցորդ գնդապետ Խրիստոս Արսենիուն, տնտեսական հարցերով կցորդ Էվտիխիա Բակոպուլուն, ՀՀ Ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերի վարչության պետ Վարդան Ասցատրյանը, Կրթամշակութային կենտրոնի ղեկավար Ավագ Հակոբյանը, Հայ-հունական քոլեջի պատվիրակությունը, հունական համայնքի հետ համագործակցող ուսումնական հաստատությունների աշակերտներ և հունական համայնքի ներկայացուցիրներ:

Ծաղկեպսակներ և ծաղիկներ են խոնարհվել զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ:

Կատարվել է հիշատակի հոգեհանգստյան կարգ: Արարողությունից հետո կազմակերպվել է շրջայց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում:

Ամեն տարի մայիսի 19-ին աշխարհասփյուռ հույն համայնքը և Հունաստանը նշում են 1914-1923 թթ.-ին Օսմանյան կայսրությունում և քեմալական Թուրքիայում բնակվող Պոնտոսի հույների ցեղասպանության տարելիցը։ 3 միլիոն քրիստոնյաներ՝ հույներ, հայեր և ասորիներ դաժանորեն, սպանվեցին Օսմանյան կայսրության և քեմալական ռեժիմի կողմից։

2015 թվականի մարտի 24-ին Հայաստանը պաշտոնապես ճանաչել է Օսմանյան Թուրքիայում հույների և ասորիների ցեղասպանությունը, ինչը կարևոր քայլ էր պատմական արդարության վերականգնման ուղղությամբ: Այս ճանաչումը ընդգծում է ժողովուրդների միջև եղած պատմական կապերը և համատեղ պայքարը հանուն արդարության: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում