Քաղաքականություն

Իրանի արտգործնախարարն հայտնել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների հաջորդ փուլի մասին

1 րոպեի ընթերցում

Իրանի արտգործնախարարն հայտնել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների հաջորդ փուլի մասին

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ միջուկային խնդրով ԱՄՆ-ի հետ բանակցությունների հաջորդ փուլի ժամկետները գրեթե որոշված են, բայց դեռ պետք է համաձայնեցվեն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է Mehr գործակալությունը, այս մասին Իրանի արտգործնախարարը հայտարարել է լրագրողների հետ ճեպազրույցում:

«Բանակցությունների հաջորդ փուլի ժամկետները գրեթե որոշված են, բայց դրանք պետք է վերջնականապես համաձայնեցվեն։ Ամենայն հավանականությամբ, այդ մասին կհայտարարվի առաջիկայում: Օմանի արտաքին գործերի նախարարը նաև կտեղեկացնի բանակցությունների անցկացման վայրի մասին»,- հավելել է Աբաս Արաղչին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում