Իրան

Արաղչին Փեզեշքիանին է ներկայացրել բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի նոր առաջարկները

1 րոպեի ընթերցում

Արաղչին Փեզեշքիանին է ներկայացրել բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի նոր առաջարկները

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին նախագահ Մասուդ Փեզեշքիանին ծանոթացրել է ԱՄՆ-ի նոր գաղափարներին երկրների միջև բանակցությունների թեմայի վերաբերյալ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է IRNA գործակալությունը։

«Արաղչին ամերիկյան կողմի առաջարկը ներկայացրել է նախագահ Փեզեշքիանին», - գործակալությունը մեջբերում է Իրանի կառավարության ներկայացուցչի խոսքը։

Այլ մանրամասներ չեն հաղորդվում։

Մինչ այդ Արաղչին այցելել էր Նյու Յորք՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բարձր մակարդակի շաբաթվա միջոցառումներին։

Անցյալ շաբաթ Արաղչին հայտարարել էր, որ Թեհրանն ամերիկյան կողմին է փոխանցել Հորմուզի նեղուցը բացելու յոթնօրյա պլանը՝ ծովային շրջափակումը և նավթի արտահանման սահմանափակումները վերացնելու դիմաց։ Սակայն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մերժել էր այդ առաջարկը։ Այնուհետև Իրանի ԱԳ նախարարը սեպտեմբերի 28-ին նշել էր, որ Իրանը միջնորդներից վերջնական պատասխանի է սպասում՝ չնայած Թրամփի հայտարարությանը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում