Քաղաքականություն

Իրանը թույլ չի տա թշնամիներին խաթարել Հայաստանի հետ իր ռազմավարական հարաբերությունները. Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար

1 րոպեի ընթերցում

Իրանը թույլ չի տա թշնամիներին խաթարել Հայաստանի հետ իր ռազմավարական հարաբերությունները. Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար

Իրանը թույլ չի տա թշնամիներին խաթարել Հայաստանի հետ իր ռազմավարական հարաբերությունները, հայտարարել է Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանը:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Tasnim-ը, Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ մայիսի 18-ին Թեհրանում կայացած հանդիպման ժամանակ Ահմադիանը հայտարարել է, որ Իրանի և Հայաստանի միջև «ռազմավարական հարաբերությունները» և սերտ համագործակցությունը բոլոր ոլորտներում կնպաստեն տարածաշրջանային խաղաղությանն ու կայունությանը:

Իրանը թույլ չի տա թշնամիներին որևէ վնաս հասցնել երկու հարևանների միջև լավ հարաբերություններին, հայտարարել է նա:

Ըստ աղբյուրի՝ իրանցի պաշտոնյան նաև ընդգծել է Թեհրանի և Երևանի միջև համատեղ նախագծերի լիարժեք իրականացման անհրաժեշտությունը:

Գրիգորյանն իր հերթին դրվատել Է Իրանին՝ Հայաստանին աջակցելու համար։

Նա ընդգծել է, որ Հայաստանի և Իրանի միջև հարաբերությունների ընդլայնումը կախված չէ ուրիշների կամքից:

Հայ պաշտոնյան նաև բարձր է գնահատել իրանական մասնավոր հատվածի գործընկերությունը Հայաստանում տնտեսական և էներգետիկ նախագծերում:

Կարդացեք հոդվածը` العربيةفارسیTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում