Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության հարցերով գլխավոր տնօրենի տեղակալին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հուլիսի 20-ին ընդունել է եռօրյա աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Եվրոպական հանձնաժողովի Հարևանության հարցերով գլխավոր տնօրենի տեղակալ Կատարինա Մատերնովայի գլխավորած պատվիրակությանը: Պատվիրակության կազմում էին նաև Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին և Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության Հայաստանի հետ գործընկերության հարցերով բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսը:

Փոխվարչապետը ողջունել է հյուրերին՝ նշելով, որ տիկին Մատերնովայի այցելությունը Հայաստան լավ հնարավորություն է ևս մեկ անգամ քննարկելու ՀՀ-ԵՄ հարաբերությունների ներկա իրավիճակն ու հետագա զարգացման հեռանկարները:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ փոխվարչապետի գրասենյակից, Կատարինա Մատերնովան ներկայացրել է փոխվարչապետին ԵՄ աջակցության հիմնական գործիքները, խոսել համագործակցությունն առաջ մղելու նոր գաղափարների մասին:

Զրուցակիցները կարևորել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացման տեսանկյունից Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կյանքի կոչումն ու անհրաժեշտ համարել այդ գործընթացում երկու կողմերի համատեղ աշխատանքը: Մհեր Գրիգորյանը և Կատարինա Մատերնովան մտքեր են փոխանակել նաև Հայաստանում ԵՄ-ի վերաբերյալ հանրային կարծիքի հարցման արդյունքների շուրջ՝ երկուստեք կարևորելով ԵՄ բոլոր ծրագրերում հանրային լայն ընդգրկվածությունն ու տեղեկացվածությունը:

Փոխվարչապետը և Եվրոպական հանձնաժողովի Հարևանության հարցերով գլխավոր տնօրենի տեղակալը վստահություն են հայտնել, որ փոխգործակցության մեծ ներուժ կա, որն իրացնելու համար երկու կողմերը պետք է համակարգված և ներդաշնակեցված աշխատանք իրականացնեն: Փոխվարչապետն անհրաժեշտ է համարել ԵՄ փորձագետների հետ սերտ համագործակցությունը ինչպես ՀԸԳՀ կյանքի կոչման, այնպես էլ դրանից բխող բարեփոխումների իրականացման փուլում: Տիկին Մատերնովան պատրաստակամություն է հայտնել աշխատել կառավարության հետ բացահայտելու համար համագործակցության հետագա հնարավորությունները ԵՄ աջակցության ներուժը առավելագույնս օգտագործելու նպատակով:

Զրուցակիցներն անդրադարձել են նաև Հայաստանի և եվրոպական ֆինանսական կազմակերպությունների փոխգործակցությանը, քննարկել այն առավել արդյունավետ դարձնելու հնարավորությունները: Նրանք խոսել են ԵՄ անդամ պետություններից բարձր դասի խորհրդականների ներգրավվելու նոր մեխանիզմի մասին, ըստ որի` խորհրդականները կհամագործակցեն կառավարության հետ՝ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կյանքի կոչմանը, դոնորների հետ փոխգործակցության համակարգմանն աջակցելու գործում, ինչպես նաև կօգնեն մասնավոր հատվածին օգտվել ՀՀ-ԵՄ համաձայնագրից բխող հնարավորություններից: Կգործի նաև հավելյալ «CEPA facility» աջակցության գործիքը, որը կարող է մոբիլիզացնել շուրջ 80 միլիոն եվրո՝ մասնավոր հատվածում ներդրումներ իրականացնելու համար:

Հայերեն English

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն