Արծվիկ Մինասյանը հանդիպում է ունեցել PwC-ի հայաստանյան ներկայացուցիչների հետ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը հանդիպում է ունեցել PwC-ի հայաստանյան ներկայացուցիչների հետ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` Արծվիկ Մինասյանը հանդիպում է ունեցել «Փրայսուոթերսհաուս Կուպերս Հայաստան» (PwCArmenia) ընկերությանգործադիր տնօրեն Վիկտոր Նալբանդյանի և հարկային բաժնի մենեջեր Անժելա Մեսրոպյանի հետ։ Հանդիպմանը մասնակցել են նախարարի տեղակալներ Մանե Ադամյանը, Ալբերտ Բաբայանը և Հակոբ Ավագյանը, Պետգույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը և այլ պաշտոնատար անձինք։

Քննարկման առանցքում եղել են Good Governance Fund-ի (Լավ կառավարման հիմնադրամ) շրջանակներում հնարավոր համագործակցության տարբերակները։ Քննարկվել են նաև կորպորատիվ կառավարման օրենսդրական բարելավման, որակի ենթակառուցվածքների ոլորտում հայաստանյան կառույցների կարողությունների զարգացման, ինչպես նաև ոլորտը կանոնակարգող իրավական ակտերի վերլուծության, արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության վերանայմանն ուղղված հարցեր։

Հանդիպման ընթացքում անդրադարձել են Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոնի աշխատանքի բարելավմանը, Պետական գույքի կառավարման կոմիտեի կարողությունների հզորացմանը:

Հայերեն

Հայաստանում սպասում են հակամարտության հետեւանքով Ադրբեջանում անազատության մեջ հայտնված հայերի վերադարձին. Նիկոլ Փաշինյանը հայտարարել է ՄԱԿ-ում

TRIPP-ի իրագործումը հնարավորություն կտա, որ ոչ միայն Հայաստանը, այլեւ ամբողջ Հարավային Կովկասը դառնա Խաղաղության խաչմերուկ. Փաշինյանի ելույթը ՄԱԿ-ի բարձր ամբիոնից

Չինաստանի դեսպանը համոզված է, որ Հայաստանի կողմից իրականացվող բալանսավորված արտաքին քաղաքականությունն իսկապես առավելություն է բերում երկրին

Վարչապետ Փաշինյանը հանդիպել է Թաիլանդի վարչապետի հետ

Մահացել է Մարինա Վլադին

Արման Գասպարյանի «Աճի խնդիրը» առաջին տեղն է զբաղեցրել գիտաֆանտաստիկ պատմվածքների մրցույթում

ԱՄԷ-ն դադարեցնում է օդային հաղորդակցությունը Իրանի հետ

Մերձավոր Արևելքում խաղաղությունն անհնար է առանց Գազայում իրավիճակի կարգավորման. Էրդողան

Արարատ Միրզոյանն ու Ֆուադ Հուսեյնը պայմանավորվել են շարունակել խթանել հայկական ապրանքների արտահանումն Իրաք

Դեսպանը հավաստիացնում է, որ Չինաստանը պատրաստ է նոր խթան հաղորդել Հայաստանի հետ հարաբերություններին