Հայաստանի առաջատար բուհերը գերազանցության դիպլոմով ավարտել են 1308 բակալավր և 1077 մագիստրոս

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանյան առաջատար մի քանի բուհերն այս տարի գերազանցության դիպլոմով ավարտել են 1308 բակալավր և 1077 մագիստրոս: Շրջանավարտներից ոմանք աշխատանք են ստացել հենց իրենց բուհերում: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին փաստեցին բուհերից:

«Մայր բուհն այս տարի գերազանցության դիպլոմով ավարտել է 1052 շրջանավարտ, իսկ 2764-ը՝ կապույտ՝ սովորական դիպլոմով: Գերազանցության դիպլոմ ստացածներից 624-ը մագիստրոս են, իսկ 428-ը՝ բակալավր: Ամենաշատ կարմիր դիպլոմ ԵՊՀ-ում ստացել են Ռոմանոգերմանական բանասիրության ֆակուլտետից՝ 147, այնուհետև միջազգային հարաբերությունների՝135 և պատմության ֆակուլտետից՝ 103 շրջանավարտ»,-տեղեկացրին ԵՊՀ-ից:

ԵՊՀ շատ շրջանավարտներ չեն լքել համալսարանը և այնտեղ են մնացել՝ արդեն որպես աշխատակիցներ: 2017-2018 ուսումնական տարում ԵՊՀ-ում աշխատանքի է ընդունվել շուրջ 30 ուսանող՝ որպես տեսուչ, ավագ տեսուչ, մասնագետ, առաջատար մասնագետ, լաբորանտ, ավագ լաբորանտ, լրագրող: Այս տարվա շրջանավարտներից 9-ը շարունակում են աշխատել ԵՊՀ-ում, քանի որ նրանց հետ աշխատանքային պայմանագրերը երկարաձգվել են:

«Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի 1018 բակալավրներից 250-ը ստացել է գերազանցության դիպլոմ, հեռակա ուսուցման համակարգից՝ ընդամենը 2-ը: Գերազանցության դիպլոմ է ստացել նաև 171 մագիստրոս»,-տեղեկացրին ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Առկա ուսուցման բակալավրիատում առավել մեծ թվով գերազանցության դիպլոմ ստացել են ֆինանսական ֆակուլտետի շրջանավարտները (87 շրջանավարտ), իսկ առկա ուսուցման մագիստրատուրայում՝ տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետի շրջանավարտները (46 շրջանավարտ)

ՀՊՏՀ-ն ևս իր լավագույն շրջանավարտներին աշխատանքով ապահովելու ավանդույթ է ձևավորել՝ դառնալով գործատու իր իսկ պատրաստած կադրերի համար: Նախորդ տարիներին ՀՊՏՀ տարբեր ստորաբաժանումներում, ինչպես նաև գիտահետազոտական աշխատանքներում ներգրավվել են բուհի շուրջ 3 տասնյակ շրջանավարտներ:

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանն այս տարի բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով ունեցել է 1706 շրջանավարտ՝ ներառյալ մասնաճյուղերը: Նրանցից 468-ը արժանացել են բակալավրի, 173-ը` մագիստրոսի կարմիր դիպլոմի (նախորդ տարի, համապատասխանաբար, 203 և 74):

Հեռակա ուսուցման համակարգում այս տարի 279 ուսանող ստացել են բակալավրի, իսկ 88-ը` մագիստրոսի աստիճան, որոնցից 6-ը արժանացել են բակալավրի, 16-ը` մագիստրոսի գերազանցության դիպլոմի՝ (նախորդ տարի, համապատասխանաբար, 15 և 27):

Խ. Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանի ընդհանուր շրջանավարտների թիվն այս տարի 2541-ն է: Նրանցից բակալավրիատի 154 և մագիստրատուրայի 93 շրջանավարտներ ստացել են գերազանցության դիպլոմներ: Կարմիր դիպլոմ ստացողնեըը հիմանականում եղել են սկզբնական կրթության, օտար լեզուների ֆակուլտետներից: Համալսարանից հավաստիացրին՝ աշխատանքի ընդունված շրջանավարտներ ևս եղել են:

Աննա Գրիգորյան

Հայերեն Русский

ԱՄՆ պետքարտուղարը շնորհավորել է Հայաստանի անկախության 35-ամյակը

ՆԳ նախարարությունը ներկայացրել է Հայաստանի թվային անձնագիրը

Երևանում ավտոբուսային երթուղիները սեպտեմբերի 21-ին աշխատում են փոփոխված ուղղություններով

Սա մեր ձեռքբերումների անվիճելի գագաթնակետն է. Ռուբեն Ռուբինյանի շնորհավորական ուղերձը ՀՀ անկախության տարեդարձի առթիվ

Քաղաքացիները շնորհավորում են Հայաստանի Անկախության օրվա առթիվ

Հայաստանի Հանրապետությունում «Հարատև պետություն» խորագրով նշվում է անկախության 35-ամյակը

Հրշեջ-փրկարարները մարել են Երևանի Արտաշիսյան փողոցում բռնկված հրդեհը՝ կանխելով կրակի տարածումը հարակից շենքեր

Պետք է ստեղծենք Հայաստանի Չորրորդ Հանրապետության դպրոցը. վարչապետը ներկա է գտնվել Շատջրեքի նորակառույց դպրոցի բացմանը և այցելել «Փռի» փառատոն

Հանրապետության տարածքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ

Մահացել է փորձագետ Ռիչարդ Կիրակոսյանը