Մշակույթ

Հայաստանի Պատմության թանգարանում թավշյա հեղափոխության ցուցասրահը կգործի 1-2 ամիս

1 րոպեի ընթերցում

Հայաստանի Պատմության թանգարանում թավշյա հեղափոխության ցուցասրահը կգործի 1-2 ամիս

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի պատմության թանգարանում թավշյա հեղափոխության ցուցասրահը գործելու է ժամանակավոր՝ 1-2 ամիս: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցն այս մասին ասաց լրագրողների հետ հանդիպմանը:

«Ցուցասրահը կգործի մեկ կամ երկու ամիս՝ կախված այցելուների քանակից: Այս փուլում մեծ է Սփյուռքի, նաև այլազգիների հետաքրրությունը Հայաստանի նկատմամբ՝ կապվածթավշյա հեղափոխության ընթացքում տեղի ունեցած իրադարձություններով: Այս հանգամանքով է պայմանավորված նման ցուցասրահի գործելը»,-նշեց նախարարը:

Մակունցի խոսքով՝ թավշյա հեղափոխության ցուցասրահի գաղափարն է՝ ունենալ ժամանակավոր օղակ, որը մարդկանց հաղորդակից կդարձնի այդ օրերին տեղի ունեցած իրադարձություններին:

Կարդացեք հոդվածը` العربية
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում