Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանը և Լևոն Տեր-Պետրոսյանը քննարկել են արտաքին քաղաքականությանը եւ Արցախյան հիմնախնդրին վերաբերող հարցեր

1 րոպեի ընթերցում

Նիկոլ Փաշինյանը և Լևոն Տեր-Պետրոսյանը քննարկել են արտաքին քաղաքականությանը եւ Արցախյան հիմնախնդրին վերաբերող հարցեր

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարական առանձնատանը հուլիսի 16-ին տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հանդիպումը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ այս մասին տեղեկատվությունը հրապարակված է ՀՀ կառավարության ֆեյսբուքի էջում:

«Առաջին նախագահն իր տեսակետներն է հայտնել Հայաստանի առջև ծառացած մի շարք մարտահրավերների հաղթահարման ուղիների վերաբերյալ: Քննարկվել են արտաքին քաղաքականությանը եւ Արցախյան հիմնախնդրին վերաբերող հարցեր: Հանդիպումը տեղի է ունեցել Լևոն Տեր-Պետրոսյանի նախաձեռնությամբ»,-ասված է գրառման մեջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում