Ընդունված դիմորդների անվանացանկը կփակցվի հուլիսի 15-ին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ընթացիկ տարվա քննություններին հանրապետության բուհերն ունեցել են, ընդհանուր առմամբ, 5087 դիմորդ: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Փաշայանը նշեց, որ քննությունները կազմակերպվել են 15 քննական կենտրոնում, որից 4-ը՝ Երևանում, մնացածը՝ մարզերում:

«Քննություններն անցել են հանգիստ, կազմակերպման առումով որևէ խնդիր չենք ունեցել: Առաջին փուլում ունեցել ենք 5087 դիմորդ, ինչը նախորդ տարվա համեմատ զգալի նվազել է: 2017-ին մենք ունեցել ենք 10 հազար դիմորդ: Դիմորդների թվի նվազումը պայմանավորված է 12-ամյա կրթության անցմամբ: Այլևս չենք ունենա նման անկում, հաջորդ տարի 22-24 հազար շրջանավարտ կլինի, մոտ կեսը նախատեսվում է, որ կդիմեն բուհերի ընդունելության համար»,-ասաց Արմեն Փաշայանը:

Դիմորդների շրջանում պահանջված մասնագիտություններն են տնտեսագիտություն, իրավագիտություն, տեղեկատվական տեխնոլոգիաների ուղղությունները: Դիմորդների թվի անկում նկատվել է 29 մասնագիտության գծով 5 բուհում: Այսինքն՝ դիմող եղել է, պարզապես չեն անցել, հիմա այդ ուղղություններով ուսանող չկա: Դրանք են՝ բնագիտություն, շախմատ, իսպաներեն լեզու և գրականություն, սուրդոմանկավարժություն և այլն:

Միասնական քննություններին 7,5 միավոր ստացածը համարվում է անցած: Այս շեմը չի հաղթահարել 1 125 դիմորդ: Առաջին փուլում 327 դիմորդ ստացել է բացարձակ 20 միավոր: Երկրորդ փուլում դիմել են 745 դիմորդ, կտրվողների թիվը կազմել է 357: Արմեն Փաշայանի խոսքով, կտրվողների թիվը նախորդի համեմատ մի փոքր ավելին է:

«Երկրորդ փուլում, օրինակ, ռուսաց լեզվից մոտ 51 տոկոսը կտրվել է, ֆիզիկա առարկայից կտրվել է դիմորդների 61 տոկոսը, չնայած ռուսերենի կտրվածների թիվը առաջին փուլում էլ բավական բարձր էր՝ մոտ 28 տոկոս»,-ասաց Արմեն Փաշայանը: Նրա խոսքով, լավ արդյունքներ են գրանցվել անգլերենից, հայերենից, հայ գրականությունից:

Բանախոսները նշեցին, որ քննությունների արդյունքներն այսօր երեկոյան կտրամադրեն բուհերին և հուլիսի 15-ին ընդունված դիմորդների անվանացանկը կփակցվի:

Հայերեն

ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղարի համոզմամբ՝ բժշկական տուրիզմը արագ զարգացող ուղղություններից է

Բռնցքամարտիկ Էլիդա Քոչարյանը դուրս եկավ ԵԱ-ի կիսաեզրափակիչ` ապահովել առնվազն բրոնզե մեդալ

Էրդողանը և Կոբախիձեն քննարկել են Թուրքիայի և Վրաստանի միջև համագործակցության զարգացումը

Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին

ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցում է Էներգետիկայի կարգավորման համաշխարհային ֆորումին

ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարությունն առաջին անգամ կմասնակից «ԲանՈւԳործ» էքսպոյին

Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Արզնի համայնքը հրավիրում է աճուրդի

Ռուսական դրամատիկական թատրոնն 89-րդ թատերաշրջանն ազդարարել է «Սովորական պատմություն» ներկայացմամբ

ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է Չինաստանի Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի պատվիրակությանը

Իրանը պատրաստ է բացել Հորմուզի նեղուցը՝ ապաէսկալացման ուղղությամբ ԱՄՆ-ի առաջին քայլերից հետո մեկ շաբաթվա ընթացքում. Kyodo