«20-րդ շրջանի կասկածյալները» ֆիլմը ներկայացնում է դեռահասների հանցախմբի գործունեությունը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանցի ռեժիսոր Հեսամ Էսլամին իր մեքենայի գողությունից հետո հանդիպում է Էհսանին՝ դեռահասների հանցախմբի պարագլխին, որը կանոնավորապես մեքենա է փախցնում: Վեց տարի շարունակ հանցախմբի անդամների քայլերին հետևելով՝ ռեժիսորը սերտ հարաբերությունների մեջ է մտնում նրանց հետ: Ֆիլմն անձնական հայացք է Էհսանի ու նրա հանցախմբի կյանքին՝ հափշտակությունների, կատաղի հետապնդումների, ոստիկանությունից փախուստի տալու, կալանավորման, ազատման և, ի վերջո, հանցախմբի պառակտման վավերագրության միջոցով:

Կինոժապավենը ներառվել է «Ոսկե ծիրան» հոբելյանական կինոփառատոնի վավերագրական մրցույթում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`ֆիլմի մասին հուլիսի 12-ին լրագրողների հետ հանդիպմանը պատմեց ֆիլմի ռեժիսոր Հեսամ Էսլամին:

«Փորձում էի ավելի մոտ ծանոթանալ այդ երեխաներին, բայց դա հեշտ չէր, քանի որ նրանք խուսափում էին իմ տեսախցիկից, որը միշտ ինձ հետ էր: Մի անգամ երեխաները տեսան իմ մեքենան և մի քանի ժամ հետո ես այն ջարդված գտա: Չդիմեցի ոստիկանություն կամ այլ մարմինների, և այս պատմությունն ասես իմ և այդ երեխաների միջև գոյություն ունեցող պատի փլուզումը դարձավ: Աստիճանաբար մտերմացա նրանց հետ` շահելով վերջիններիս վստահությունը: Մեկ տարի անց մեկնարկեցին նկարահանումները»,-պատմեց ռեժիսորը:

Սցենարի հեղինակ Նասիմ Մարաշին ասաց, որ Իրանում վավերագրական ֆիլմեր նկարահանելու համար հազվադեպ են դիմում սցենարիստներին: «Սակայն ես ի սկզբանե ներգրավված եմ եղել ֆիլմի ստեղծմանը: Սցենար գրելիս ամենակարևորը հիմնական միտքը, ավարտուն գաղափարն է: Քանի որ մասնակցել եմ մոնտաժի ընթացքին, հիմնական գիծը այդ ժամանակ եմ գտել»,-շեշտեց նա:

Հեսամ Էսլամին ավարտել է Թեհրանի արվեստի համալսարանը: Սովորել է Աբաս Քիառոսթամիի և Ասղար Ֆարհադիի մոտ և ազդվել նրանց կինոոճերից: 2009-ից սկսել է աշխատել որպես մոնտաժող և ռեժիսոր: Պատանի օրինազանցներն ու սոցիալական վնասները նրա աշխատանքի հիմնական թեմաներն են: Մոնտաժել է դրվատանքի արժանացած «Սուգ» խաղարկային ֆիլմը: 2017-ին նկարահանել է իր առաջին լիամետրաժ վավերագրությունը՝ «20-րդ շրջանի կասկածյալները», որը 2017-ին ներկայացվել է Կանադայի «HotDocs» կինոփառատոնին:

Կինոյի հանդեպ երկար տարիների ծարավի ու սիրո արդյունքում 2004-ին հիմնադրվեց «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնը: Դա մի երազ էր, գաղափար, որ ծնվեց երեք մարդու մտքում. այդ մարդիկ են` կինոռեժիսոր և փառատոնի գլխավոր տնօրեն Հարություն Խաչատրյանը, կինոքննադատ և փառատոնի ծրագրի ղեկավար Միքայել Ստամբոլցյանը, կինոքննադատ և փառատոնի գեղարվեստական ղեկավար Սուսաննա Հարությունյանը:

Կինոփառատոնն ունի «Մշակույթների ու քաղաքակրթությունների խաչմերուկ» կարգախոսը: Նպատակը մշակութային կամուրջներ կառուցելն ու տարբեր երկրների միջև երկխոսություն ստեղծելն է:

Հայերեն

«Օլիմպիակոս»-ը չպահպանեց հաղթական հաշիվը. Տիկնիզյանը չմասնակցեց խաղին

«Ինտեր»-ը հաղթանակ կորզեց «Նապոլի»-ի հետ խաղում. Մխիթարյանը մնաց պահեստայինների շարքում

Սեպտեմբերի 7-ի միջոցառումների անոնս

«Tour of Armenia» միջազգային հեծանվավազքի խորհրդանիշը կլինի եղնիկը

Հյուսիսային Եմենում սպանվել է հութիների՝ իրանցի և լիբանանցի ռազմական չորս խորհրդական

Հունաստանում ավիաշոուի ժամանակ F-4 Phantom կործանիչ է կործանվել

Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ

ՄԱԿ-ը հավանություն է տվել Աֆրիկայի իրական չափերն արտացոլող աշխարհի քարտեզի կիրառմանը

2018-ի հեղափոխությունն՝ անմիջական մասնակցի ներկայացմամբ. կայացավ Արմեն Գրիգորյանի «Քայլ արա, մերժի՜ր Սերժին» գրքի շնորհանդեսը

Եթե յուրաքանչյուր տարի նման ծրագրեր մուտք գործեն Սրաշեն, գյուղացիների բեռը մեծապես կթեթևանա. շահառուն գոհ է ԿԽՄԿ-ից