Ասիական զարգացման բանկը 800 հազար դոլարի ֆինանսավորում կհատկացնի առողջապահության և կրթության ու գիտության ոլորտներին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ասիական զարգացման բանկը (ԱԶԲ) 800 հազար դոլարի ֆինանսավորում կհատկացնի առողջապահության և կրթության ու գիտության ոլորտներին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի և ԱԶԲ Կենտրոնական և Արևմտյան Ասիայի դեպարտամենտի սոցիալական ոլորտի վարչության տնօրեն Ռիե Հիրաոկայի հանդիպման ընթացքում քննարկվել են առողջապահության ոլորտի ռազմավարության և զարգացման ուղղությամբ հնարավոր նոր քայլերը: Ներկայացվել են ԱԶԲ առաջարկները` ուղղված երկկողմ շահավետ ծրագրերի իրագործմանը, պետություն-մասնավոր գործակցության խթանմանը:

Քննարկման առանցքում ԱԶԲ կողմից առողջապահության ու կրթության և գիտության ոլորտներին 800 հազար դոլարի ֆինանսավորման ծրագիրն էր, որի շուրջ փաստաթղթային վերջին հստակեցումներն են կատարվում պետական համապատասխան կառույցների հետ: Դրամաշնորհը պետք է որպես տեխնիկական աջակցություն ուղղվի նշված երկու ոլորտում համակարգային խնդիրների լուծմանը: Այս առումով Ռիե Հիրաոկան հետաքրքրվել է ԱՆ առաջնահերթություններով` ըստ այդմ հստակեցնելու ֆինանսավորման կոնկրետ ուղղությունները:

Թորոսյանը շեշտել է, որ նախարարությունն առաջնահերթորեն կարևորում է մարդկային կապիտալի զարգացումը, առողջության առաջնային պահպանման օղակի վերազինումը, սքրինինգային ծրագրերի իրականացումը` ուղղված, մասնավորապես, քաղցկեղի կանխարգելմանն ու երեխաների շրջանում հիվանդությունների վաղ հայտնաբերմանը: Հատուկ անդրադարձ է կատարվել առողջապահական ապահովագրության ընդլայնմանը` ապահովագրվածների թվի կտրուկ ավելացմամբ: Կարևորվել է առողջապահական ծառայություններն առավել հասանելի դարձնելու հարցը:

Հայերեն

Նոր Սահմանադրության ընդունմամբ որևէ մեկը չի չեղարկում Անկախության հռչակագիրը․ Արթուր Հովհաննիսյան

Մեկնարկել է Հայաստան-Կիպրոս խաղի տոմսերի վաճառքը

Այն կարգավորումները, որոնք արտահայտված են ԹՐԻՓՓ համաձայնագրում, չեն կարող կիրառվել Ադրբեջանում․ Արթուր Հովհաննիսյան

Հարկեր-ՀՆԱ հարաբերակցությունը 2027 թվականին կբարելավվի 0.6 տոկոսային կետով. ՀՀ ֆինանսների նախարար

«Զվարթնոց» օդանավակայանում ժամանակավորապես ցերեկային ժամերին թռիչքներ չեն իրականացվի

Քայլ-քայլ Հայաստանի պետական սահմանների ամբողջ վերահսկողությունը պատվիրակելու ենք մեր սահմանապահ ծառայությանը. Փաշինյան

Չինաստանն ու Օմանը համագործակցության փաստաթղթեր են ստորագրել մի շարք ոլորտներում

Երևանում խաչմերուկների մոտ կավելացվեն կայանման արգելված գոտիները

«Ուժեղ Հայաստան»-ը ԹՐԻՓՓ-ի իրականացման համար մեկից ավելի երաշխավորների անհրաժեշտություն է տեսնում

ԻՀՊԿ-ն հայտարարել է Հորմուզի նեղուցում տեղադրված ականների վրա երկու լցանավի պայթելու մասին