«Մայրամուտի բեռնատարը».ինչպես է իրանցի ընտանիքն ապրում անապատում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանցի ռեժիսոր Աբուֆազլ Սաֆարիի «Մայրամուտի բեռնատարը» ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի ունեցավ Հայաստանում: Իրանի և Գերմանիայի համատեղ արտադրած կինոնկարը Երևանյան 15-րդ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի «Հայկական համայնապատկեր» ծրագրում է: Այն Հայաստան է բերել ֆիլմի պրոդյուսերը՝ Նորիկ Քեշիշյանը:

«Շնորհակալություն եմ հայտնում «Ոսկե ծիրան» փառատոնին, որ առիթ տվեցին ֆիլմն այստեղ ցուցադրել: «Ոսկե ծիրան»-ը շատ մեծ դեր է ունեցել ֆիլմի ռեժիսորի կյանքում: 2006 թ. Աբուֆազլ Սաֆարին իր առաջին ֆիլմը փառատոնին ներկայացրեց, և այստեղ ծանոթացանք իր հետ, կամաց-կամաց սկսեցինք իրար հետ աշխատել»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Նորիկ Քեշիշյանը:

Ֆիլմի հերոս իրանցի ընտանիքը երկար տարիներ ճամբար է պահում անապատի սիրահարների համար: Գործն աստիճանաբար մարում է, երբ Արաշը, ամենափոքր որդին, նոր գաղափար է ունենում: Ֆեյսբուքի հմուտ օգտագործմամբ նա դեպի ճամբար նոր հյուրեր է գրավում` խոստանալով տրամադրել աշխարհի ամենագեղեցիկ մայրամուտը: Գործը կրկին ծաղկում է: Սակայն շուտով այլ խնդիրներ են առաջանում…

Պրոդյուսերը փաստում է՝ այս պատմությունը իրական չէ: Սակայն այն կարող էր ցանկացած վայրում էլ պատահել: Չէ՞ որ, ըստ Նորիկ Քեշիշյանի, ցանկացած մարդու փափագն է կարողանալ ազատության մեջ ապրել, հեռու լինել առօրյա սթրեսներից: Ֆիլմն Իրանում դեռ չի ցուցադրվել, համաշխարհային պրեմիերան հենց «Ոսկե ծիրան» -ում է տեղի ունեցել: Ըստ Նորիկ Քեշիշյանի՝ այն ներկայացվել է այլ փառատոնների, հաջորդը Սան Պաուլուի միջազգային կինոփառատոնն է:

Ի դեպ, հայ կինոպրոդյուսերը դեմ չի լինի աշխատել նաև հայ կինոգործիչների հետ: «Իմ ցանկությունն է, որ կարողանամ Հայաստանի հետ մի նախագիծ անել: Մինչև հիմա հաջող սցենար չեմ ստացել, առիթ չի եղել: Բայց եթե առիթ լինի՝ սիրով»,-հավելեց Նորիկ Քեշիշյանը:

Հայերեն

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան