«Ադապտացիա». Աստծո նկատմամբ հավատը համախմբում է բոլորին 

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երիտասարդ ռեժիսոր Մանե Բաղդասարյանն իր անդրանիկ «Ադապտացիա» ֆիլմով փորձել է շեշտել այն փաստը, որ Աստծո նկատմամբ հավատը համախմբում է բոլորին: Արդեն իսկ 11 միջազգային ու հայկական մրցույթներում ներկայացված և 7 մրցանակի արժանացած կինոնկարը Երևանյան 15-րդ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի «Հայկական համայնապատկեր» ծրագրում է:

«Ադապտացիա»-ն իմ առաջին աշխատանքն է, մտահղացումը վաղուց է եղել: Միշտ մտածել եմ, որ իմ քաղաքը՝ Երևանը, կինեմատոգրաֆիկ է: Ֆիլմն իր ժանրով տարբերվում է, իմպրեսիոնիստական է»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ լրագրողների հետ հանդիպման ընթացքում նշեց Մանե Բաղդասարյանը:

Ֆիլմը Երևանիիմպրեսիոնիստական դիմանկարն է,որտեղ արտացոլված է ժամանակի (2017 թ.) պատկերը։ Հերոսները համակերպվում են սեփական խնդիրներին, միապաղաղ կյանքին, սև ու սպիտակ քաղաքին, բարեգործական ճաշարանում տարածվող անհամ ճաշի հոտին և արտագաղթին, քաղաքի տարբեր անկյունների ամենատարբեր ռիթմերին, միայնակ ծերերով ու մուրացկաններով անվերջ գնացող տրոլեյբուսին։

Ռեժիսորի խոսքով՝ այս մարդկանց համախմբողը հավատն է առ Աստված։ «Ֆիլմը նկարահանելու ընթացքում մի պապիկի հանդիպեցի, ով ամեն օր եկեղեցի է գնում: Նա 24 ժամ նստած է եկեղեցու բակում: Ես դա չեմ շեշտադրել ֆիլմում, նրան հանդիպելուց հետո հասկացա, որ միայնակ ծերերի միակ հույսն Աստված է: Մարդիկ չեն հանձնվում և մինչև վերջ են ադապտացվել խնդիրներին»,-նշեց Մանե Բաղդասարյանը:

Ռեժիսորը տեղեկացրեց, որ ֆիլմի փառատոնային հաջողությունները սկսվել են Չինաստանից, այն նաև ցուցադրվել է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությամբ:

Այս պահին երիտասարդ ռեժիսորն աշխատում է իր «Ճայը» ֆիլմի վրա, որը նկարահանվել է Անտոն Չեխովի «Ճայը» պիեսի մոտիվներով: Այդ ֆիլմը ևս ներկայացվելու է տարբեր փառատոնների:

Մանե Բաղդասարյանը 2014-18 թթ. ուսանել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում։ 2018-ին պարգևատրվել է ՀՀ կրթության և գիտության նախարարի կողմից՝ ճանաչվելով լավագույն ուսանող։ 2018-ին արժանացել է ՀՀ նախագահի երիտասարդական մրցանակին։

Հայերեն

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան