«Հրաբուխ» ֆիլմի սցենարը հեղինակները գրել են 5 տարում 

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինական կինոյում թեմատիկ սահմանափակումներ չկան, գրաքննությունն էլ բացակայում է: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ուկրաինացի օպերատոր Վադիմ Իլկովը: Նա Հայաստան է բերել Ուկրաինայի և Գերմանիայի արտադրած ռեժիսորՌոման Բոնդարչուկի «Հրաբուխ» կինոնկարը, որ Երևանյան 15-րդ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի «Խաղարկային մրցույթ» ծրագրում է:

«Մենք շատ ենք սիրում այս ֆիլմը: Սցենարը 5 տարում ենք գրել, իսկ հերոսներն իրական նախատիպեր ունեն: Ուկրաինայում այսօր բազում գործընթացներ են տեղի ունենում, երկիրը փոխվում է: Այս առումով կինովավերագրողները թեմաների լայն ընտրություն ունեն»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ լրագրողների հետ զրույցում նշեց Վադիմ Իլկովը: Նրա խոսքով՝ այն ամենը, ինչ կատարվում է հասարակությունում, ազդում է արվեստով զբաղվողների վրա, և այս առումով անտարբեր անցնել չի ստացվում: Մյուս կողմից, ըստ նրա, Ուկրաինայում շատ են համատեղ արտադրությամբ նկարվող ֆիլմերը, մասնավորապես՝ ԱՄՆ-ի և եվրոպական երկրների հետ:

Ֆիլմի պրոդյուսեր Դարյա Բասելը փաստում է՝ «Հրաբուխ»-ի ռեժիսոր Ռոման Բոնդարչուկի հետ վաղուց է աշխատում: Ֆիլմը նկարահանվել է Խերսոնի տարածաշրջանում: «Մեկ շաբաթ առաջ Կառլովի Վարիում տեղի է ունեցել կինոնկարի համաշխարհային պրեմիերան: Մյունխենում է ցուցադրվելու, հետո տեղի կունենա ֆիլմի ազգային պրեմիերան»,-ասաց Բասելը:

Տարօրինակ համընկումներիշարանը «Հրաբուխ» ֆիլմի հերոսին՝ ռազմական անցակետի ստուգման շրջայցի թարգմանիչ Լուկասին հասցնում է ուկրաինական տափաստանի մի հեռավոր գյուղ: Գնալուոչ մի տեղ չունենալով` քաղաքաբնակ տղան ապաստան է գտնում վառ բնավորությամբ օժտված մի տեղացու տանը: Իրեն հյուրընկալող Վովային որպեսիր ուղեվար ընդունելով` Լուկասը բախվում է իր պատկերացումներից դուրս գտնվող մի անարխիստական աշխարհի,որտեղ, թվում է, կյանքը բացարձակապես կապ չունի որևէ ճանաչելի կառուցվածքի հետ: Վովայով ու նրա դուստր Մարուշկայով հրապուրված Լուկասի արհամարհանքը գավառական կյանքի հանդեպ կամաց-կամաց հալվում է՝ նրան մղելով այնպիսի երջանկություն որոնելու, որի գոյության մասին երբեք չի իմացել:

Հայերեն

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան