«Ելք» դաշինքն ու «Քաղաքացիական պայմանագիր»-ն առաջիկայում կներկայացնեն Երևանի քաղաքապետի իրենց թեկնածուին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ելք» դաշինքն ու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը դեռ չեն քննարկել Երևանի նոր քաղաքապետի թեկնածու առաջադրելու հարցը: Այս մասին հուլիսի 10-ին Ազգային ժողովում լրագրողներին հայտնեց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը: Ավագանու նախկին անդամը բացառեց նաև այդ պաշտոնում իր թեկնածության առաջադրումը:

«Իմ մասին խոսելը հիմա սխալ եմ համարում: Հիմա կա նոր իրավիճակ, որը թելադրում է ավագանու նոր ընտրություններ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշեց Ալեն Սիմոնյանը: Պատգամավորը կարծիք հայտնեց, որ Տարոն Մարգարյանի հրաժարականը քաղաքական թիմի որոշում չի եղել, եղել է իր անձնական որոշումը:

«Ելք» խմբակցության մեկ այլ պատգամավոր Էդմոն Մարուքյանի խոսքով` Տարոն Մարգարյանը հեռացել է քաղաքական իրողության փոփոխության պատճառով:

«Երևան քաղաքը հանրապետության տնտեսության մոտ 60% է կազմում, և ակնհայտ է, որ նոր իրողությունների լույսի ներքո մի թիմը գնում է, և մյուսն է գալիս իշխանության: Տարոն Մարգարյանը հրաժարական է տվել այդ տրամաբանության մեջ»,- նշեց Մարուքյանը:

Պատգամավորների խոսքով` «Ելք»-ն ու ՔՊ-ն առաջիկայում կքննարկեն և կներկայացնեն նոր քաղաքապետի թեկնածուի անունը:

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հրաժարական է տվել հուլիսի 9-ին։

«Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի Հոդված 46-ի համաձայն՝ քաղաքապետի արտահերթ ընտրություններն անցկացվում են քաղաքապետի պաշտոնը թափուր մնալուց հետո ավագանու սահմանած ժամկետում, սակայն ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում: Քաղաքապետի արտահերթ ընտրություններն անցկացվում են քաղաքապետի ընտրությունների համար սահմանված կարգով:

Նորայր Շողիկյան

Հայերեն English

ՀՀ ԱԺ Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ է ընտրվել Վահե Ղալումյանը

Վուչիչն արձակել է Սերբիայի խորհրդարանն՝ արտահերթ ընտրությունների անցկացման համար

ԱՄՆ-ի հարվածներն իրանական նավերին հանգեցնում են լարվածության սրման. Իրանի ԱԳՆ

ՀՀ Սահմանադրությունը որևէ կերպ խոչընդոտ չէ Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրման համար. Սարգիս Խանդանյան

Ծրագրավորողների միջազգային օր․ Հայաստանում ի՞նչ սարքավորումներ ու աքսեսուարներ են պահանջված և ի՞նչ նվիրել ծրագրավորողին

Պուտինը և Թրամփը հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են ԱԽՏՀ գագաթնաժողովում ՌԴ-ԱՄՆ-Չինաստան եռակողմ հանդիպման հնարավորությունը

ՀՀ վարչապետը ժամանել է Փարիզ

Զարուհի Բաթոյանն ընտրվեց ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ

Հայաստանն ու Իրանը բարեկամական մթնոլորտում քննարկում են բոլոր հարցերը. Սարգիս Խանդանյան

Թրամփը Սպիտակ տան իր մի քանի օգնականի 45 000 դոլար է նվիրել տոների կապակցությամբ. AP