Միապաղաղ կյանքով ապրող Կարայի խնդիրները ներկայացվում են «Տոմբե» ֆիլմում

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Տոմբե» կարճամետրաժ կինոնկարի հերոսուհի Կարան«Ոսկեձկնիկ»ճաշարանումափսելվացողէաշխատում:Նրակյանքընմանէգորշօրերիանվերջշարանի՝հեռումեծ քաղաքիկանչողլույսերից:Կարանամենգիշերոտքովմիայնակվերադառնումէտուն,որպեսզիփողխնայիընտանիքի համար:Միանգամանսպասելիմիջադեպըխախտումէնրամիօրինակառօրյան:

Կինոժապավենն ընդգրկվել է «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի «Հայկական համայնապատկեր» բաժնում: Ֆիլմի մասին հուլիսի 10-ին լրագրողների հետ հանդիպմանը խոսեց ռեժիսոր Դիանա Կարդումյանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`Կարդումյանն ասաց, որ նախընտրել է մի վերնագիր, որը միանգամից չի բացահայտում ժապավենի բուն էությունը, հատկապես հայ հանդիսատեսի մեծամասնության համար: «Ինքս անմիջական կապ ունեմ բալետային արվեստի հետ և վերնագիրն ընտրեցի բալետում օգտագործվող մի տերմին` «Տոմբե»: Այն «ընկնել» բառի հարակատար ձևն է: Ցանկացել եմ նկարագրել հերոսի անկումային տրամադրությունը»,-նշեց նա:

Ֆիլմը ցուցադրվել է Մոսկվայի միջազգային կինոփառատոնում: Ռեժիսորի խոսքով` դա մեծ ձեռքբերում է ոչ միայն ֆիլմի, այլև Հայաստանի համար, քանի որ վերոնշյալ կինոփառատոնը բարձր վարկանիշ ունի: «Մեզ համար մասնակցությունը բավականին հետաքրքիր փորձառություն էր: Ֆիլմը երկու օր է ներկայացվել լեփ-լեցուն դահլիճներում: Զարմացրեց այն, որ, ի տարբերություն մեր երկրի, այնտեղ կարճամետրաժ կինոնկարի հանդեպ այդքան մեծ հետաքրքրություն կա: Կարճ ֆիլմը կարճ պատմվածքի նման է: Կարող է խորություն ունենալ, ինչպես օրինակ Չեխովի պատմվածքներն են»,-ընդգծեց նա:

Դիանա Կարդումյանը ծնվել է Արցախում: 1992-ին ծնողների հետ տեղափոխվել է Հայաստան: Սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի խաղարկային կինոյի բաժնում: Մասնակցել է մի շարք միջազգային կինոփառատոնների, սեմինարների և վարպետության դասերի: Նա նկարահանել է «Սկիզբ», «Էկզերսիս», «Կարմիր խնձոր», «Աշնան արև» և այլ ֆիլմեր:

Կինոյի հանդեպ երկար տարիների ծարավի ու սիրո արդյունքում 2004-ին հիմնադրվեց «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնը:Դա մի երազ էր, գաղափար, որ ծնվեց երեք մարդու մտքում. այդ մարդիկ են կինոռեժիսոր և փառատոնի գլխավոր տնօրեն Հարություն Խաչատրյանը, կինոքննադատ և փառատոնի ծրագրի ղեկավար Միքայել Ստամբոլցյանը, կինոքննադատ և փառատոնի գեղարվեստական ղեկավար Սուսաննա Հարությունյանը:

Կինոփառատոնն ունի «Մշակույթների ու քաղաքակրթությունների խաչմերուկ» կարգախոսը: Նպատակը մշակութային կամուրջներ կառուցելն ու տարբեր երկրների միջև երկխոսություն ստեղծելն է:

Հայերեն

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան