Գարիկ Մաշկարյանի «Գոգ և Մագոգ» ֆիլմը ներառվել է «Ոսկե ծիրան»-ի հայկական համայնապատկերում

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ոսկե ծիրան» հոբելյանական 15-րդ միջազգային կինոփառատոնի «Հայկական համայնապատկեր» բաժնում ներառված «Գոգ և Մագոգ» կարճամետրաժ ֆիլմի հերոսը հայտնվում է ճանապարհիեզրինգտնվողռեստորանումևպահանջում,որիրենսպասարկեն:Ռեստորանիտերըբացատրումէ,որուշժամէ,ևաշխատողներնարդենգնացելեն:Բայցանծանոթը համառորենիրեննէպնդում:Ամենբանփոխվումէ,երբանծանոթիձեռքումհայտնվումէատրճանակը:

Ժապավենի մասին հուլիսի 10-ին լրագրողների հետ հանդիպմանը խոսեց ֆիլմի ռեժիսոր Գարիկ Մաշկարյանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`հեղինակը նշեց, որ առաջին անգամ է այս փառատոնին իր գործերից մեկը և այդ կապակցությամբ շատ ուրախ է:

«Իմ ընկերներն այն մարդիկ են, որոնց հետ աշխատում եմ, օպերատորները, սցենարիստները, այլոք: Նրանք են ինձ ոգեշնչել կյանքի կոչել այս ֆիլմը: «Գոգ և Մագոգ»-ը շատ սուբյեկտիվ է, շատ է իմը, բայց նաև շատերինը: Այն 25 րոպե է տևում»,-ասաց նա:

Մաշկարյանը խոստովանեց, որ որոշակի տարիքում ինքդ քեզ հարցնում ես, թե ինչո՞ւ է այսպես, ոչ թե այնպես; «Քաղաքակրթությունը զարգանում է, բայց հաճախ մարդիկ մենակ են մնում: Դրա պատճառը անտարբերությունն է, նաև մշտապես լավ ժամանակ անցկացնելու, հաճույք ստանալու մարդկանց անհագ ցանկությունը: Դա, ի վերջո, վատ հետևանքներ է ունենում»,-շեշտեց ռեժիսորը:

Նրա հավաստմամբ` իր նկարահանած ֆիլմը բնավ խրատական չէ, քանի որ, ըստ իրեն, այն, ինչ արվեստասերներին ուզում ես ասել, պետք է զերծ լինի խրատից, հակառակ դեպքում կինոյի երկրպագուն ձանձրանում է: «Նախընտրում եմ պատմություն պատմել, որը լացի, ուրախության, ցավի միջոցով ինչ-որ բան կտա դիտողին»,-եզրափակեց նա:

Գարիկ Մաշկարյանը ծնվել է 1966-ին Երևանում: Ուսանել է Երևանի Պոլիտեխնիկական ինստիտուտում, զուգահեռ՝ Երևանի Կամերային թատրոնի ստուդիայում: 1996 թվականից մինչ օրս աշխատում է որպես ռեժիսոր:

Նրա ֆիլմերն են. «Երևան ջան», «Նուռ», «Մեր քաղաքապետը», «Պատգամ», «Քարացած մեղեդի», «Տաթև» (Տաթևիկ Հովհաննիսյան), «Հայ երգի դեսպանը» (Տիգրան Հեքեքյան) և այլն:

«Ոսկեծիրան»միջազգայինկինոփառատոնըԵրևանումտեղիունեցողամենամեծմշակութային իրադարձություններիցէ:Հիմնվելէ2004թվականին` «Ոսկեծիրան»կինոյիզարգացման հիմնադրամի,Կինոգետներիևկինոլրագրողներիհայկականասոցիացիայիկողմից։«Ոսկե ծիրանի»հիմնադիրներնենկինոռեժիսորՀարությունԽաչատրյանը,կինոքննադատներ ՄիքայելՍտամբոլցյանըևՍուսաննաՀարությունյանը։«Քաղաքակրթություններիու մշակույթներիխաչմերուկ».այսնշանաբանովէգործում«Ոսկեծիրան»միջազգային կինոփառատոնըհիմնմանպահիցիվեր:Փառատոննամենտարիկինոարվեստի երկրպագուներիուշադրությաննէներկայացնում120-150ֆիլմ`մրցութայինևարտամրցութային տարբերծրագրերով։

Հայերեն