Ստամբուլի հայկական թաղամասի ծերանոցի իրադարձությունները ներկայացվում են «Հեռավոր համաստեղություն» ժապավենում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի, Թուրքիայի և Հոլանդիայի համատեղ արտադրության «Հեռավոր համաստեղություն» ֆիլմը ներկայացնում է Ստամբուլի մի ծերանոց, որտեղ կինոխցիկի ուշադրությանն են արժանանում«մարտերում կոփված» տեղաբնակները: Խռպոտ ձայնով մի կին Հայոց ցեղասպանության մասին իր հուշերն է պատմում: Քաղցր խաբկանքով տարված դաշնակահարը մի ստեղծագործություն է կատարում մինչև սիրո խոստովանություն անելը: Մի կույր լուսանկարիչ սկսում է իր խաղը՝ սեփական խցիկը մեզ ուղղելով:

Կինոժապավենն ընդգրկվել է «Ոսկե ծիրան» կինոփառատոնի վավերագրական մրցույթում:

Ֆիլմի մասին հուլիսի 10-ին լրագրողների հետ հանդիպմանը խոսեց ժապավենի պրոդյուսեր Դենիզ Բուգան:

«Ծերանոցի միջոցով ցանկացել ենք աշխարհին բացահայտել Ստամբուլը: Երկար տարիներ կամավոր եմ աշխատել այդտեղ: Կինոնկարի նկարահանումներն իրականացել են վեց տարում: Այսօր հստակ կարող եմ ասել, որ ծերանոցի բնակիչներն իմ ընկերներն են դարձել: Նրանց թվում են քրիստոնյաներ, ասորիներ, հայկական անցյալ ունեցող մարդիկ: Սա ֆիլմ է ծերունիների կյանքի, ծերացման գործընթացի և Ստամբուլի մասին»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ`նշեց նա:

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը Երևանում տեղի ունեցող ամենամեծ մշակութային իրադարձություններից է: Հիմնվել է 2004 թվականին` «Ոսկե ծիրան» կինոյի զարգացման հիմնադրամի, Կինոգետների և կինոլրագրողների հայկական ասոցիացիայի կողմից։ «Ոսկե ծիրանի» հիմնադիրներն են կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանը, կինոքննադատներ Միքայել Ստամբոլցյանը և Սուսաննա Հարությունյանը։ «Քաղաքակրթությունների ու մշակույթների խաչմերուկ». այս նշանաբանով է գործում «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը հիմնման պահից ի վեր: Փառատոնն ամեն տարի կինոարվեստի երկրպագուների ուշադրությանն է ներկայացնում 120-150 ֆիլմ`մրցութային և արտամրցութային տարբեր ծրագրերով։

Հայերեն

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան