Քաղաքականություն

Լարիսա Ալավերդյանի կարծիքով՝ ՄԽ աջակցությունը Արցախը բանակցային սեղան վերադարձնելու նախաձեռնությանը կլինի առնվազն ոչ հրապարակային

1 րոպեի ընթերցում

Լարիսա Ալավերդյանի կարծիքով՝ ՄԽ աջակցությունը Արցախը բանակցային սեղան վերադարձնելու նախաձեռնությանը կլինի առնվազն ոչ հրապարակային

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանի կարծիքով, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աջակցությունը հայկական կողմի՝ Արցախը բանակցային սեղան վերադարձնելու նախաձեռնությանը, կլինի առնվազն ոչ հրապարակային:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ալավերդյանը նման տեսակետ հայտնեց լրագրողների հետ հանդիպմանը:

«Լավրովը շատ ազնվորեն ցույց տվեց, որ բոլոր համանախագահներն ասելու են՝ սա ձեր գործն է: Առնվազն հրապարակայնորեն որևէ քայլ չեն անելու: Եթե ինչ-որ բան էլ տեղի ունենա,ապա այլ շերտերում, ոչ հրապարակային»,- ասաց Ալավերդյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում