Քաղաքականություն

Լարիսա Ալավերդյանը Նախիջևանի ուղղությամբ ակտիվությունը Ադրբեջանի հերթական խորամանկ քայլն է համարում

1 րոպեի ընթերցում

Լարիսա Ալավերդյանը Նախիջևանի ուղղությամբ ակտիվությունը Ադրբեջանի հերթական խորամանկ քայլն է համարում

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԻԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանի կարծիքով՝ Ադրբեջանը հիմա փորձում է Հայաստանին դիտավորյալ ներքաշել Նախիջևանի ուղղությամբ գործողություններում և հետո միջազգային հանրությանն իրավիճակը ներկայացնել իր տեսանկյունից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ալավերդյանը նման տեսակետ հայտնեց լրագրողների հետ հանդիպմանը:

«Ադրբեջանը հիմա փորձում է Հայաստանին ներքաշել Նախիջևանի ուղղությամբ գործողություններում: Հակառակորդն ակտիվացել է այդ ուղղությամբ՝շատ լավ իմանալով, որ Հայաստանը պետք է արձագանքի դրան: Եվ Ադրբեջանը, դա միացնելով Արցախյան հարցին, կներկայացնի, թե իբր Հայաստանը ոչ միայն Արցախի կողմից հավակնություններ ունի «Ադրբեջանի տարածքների» նկատմամբ, այլ նաև Նախիջևանի»,-ասաց Ալավերդյանն ու հավելեց՝ նման խոսակցություններ արդեն պտտվում են Ադրբեջանում:

Նրա կարծիքով, Արցախի վերաբերյալ ՀՀ վարչապետի կտրուկ հայտարարությունից հետո Ադրբեջանն ակտիվություն ցուցաբերեց Նախիջևանի ուղղությամբ: Այդ կերպ փորձում է Հայաստանին ուղղակիորեն ներքաշել Ադրբեջան-Հայաստան բախման մեջ: Ալավերդյանի գնահատմամբ՝ Ադրբեջանը հերթական խառնակչությունն է անում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում