Պաշտոնական

ՀՀ փոխվարչապետը Լոնդոնում կմասնակցի Հայաստանում ներդրումներ անելու թեմայով սեմինարին

1 րոպեի ընթերցում

ՀՀ փոխվարչապետը Լոնդոնում կմասնակցի Հայաստանում ներդրումներ անելու թեմայով սեմինարին

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հուլիսի 14-ին Լոնդոնի 8 Northumberland Ave. էլիտար միջոցառումների սրահում մասնակցելու է «Հայերը ֆինանսների աշխարհում-ՀՖԱ» (Armenians in Finance - AIF) երկրորդ սեմինարին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ փոխվարչապետի օգնական Միքայել Նահապետյանը, ՀՖԱ միջոցառումների նպատակը աշխարհասփյուռ հայության պրոֆեսիոնալ ֆինանսիստների համախմբումն է և ինտեգրված համայնքի ստեղծումը: Բացի փոխվարչապետից սեմինարին մասնակցելու են ՀԲԸՄ Հայաստանի գործադիր տնօրեն Թալար Ղազանչյանը, RWZ հիմնադրամի բարերար գործընկեր Պիեռ Գյուրջյանը, FAST-ի հիմնադիր տնօրեն Արմեն Օրուջյանը և Granatus Ventures-ի հիմնադիր և կառավարող գործընկեր Մանուկ Հերգնյանը: Համաժողովներ կանցկացվեն ֆինանսական ոլորտին առնչվող թեմաներով:

Մասնավորապես՝ «Ներդրումները Հայաստանում» թեմայի շրջանակներում քննարկվելու են Հայաստանի ներկայիս բիզնես և ներդրումային մթնոլորտի բարենպաստությունը, ինչու և ինչպես է պետք ֆինանսավորել հայ գործարարներին, բարելավել ներդրումային դա՛տը, ինչպես նաև համայնքի ծանոթությունների ՛նորհիվ իրականացնել պլանավորված ներդրումային ծրագրերը:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում