Տարածաշրջանային

Վանա լճի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում այս տարի պատարագ կմատուցվի

1 րոպեի ընթերցում

Վանա լճի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում այս տարի պատարագ կմատուցվի

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Վանա լճի Աղթամար կղզու հայկական Սուրբ Խաչ եկեղեցում 3 տարվա դադարից հետո պատարագ կմատուցվի։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է Պոլսո Հայոց պատրիարքարանը:

Ուխտագնացությունները դեպի Սուրբ Խաչ եկեղեցի իրականացվում են 2010 թվականից, սակայն վերջին երեք տարիներին թուրքական իշխանությունները արգելում էին ամենամյա պատարագի անցկացումը՝ պայմանավորելով դա «առկա վտանգներով»: Այս տարի արարողակարգը կատարելու արտոնություն է ստացվել:

Պոլսո Հայոց պատրիարքարանը հայտնում է, որ այս տարի պատարագը կմատուցվի սեպտեմբերի 9-ին՝ ժամը 11:00-ին:

Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցին նորոգումից հետո վերաբացվել է 2007 թվականին: Այն միակն է պատմական Հայաստանի տարածքում, որտեղ վերանորոգումից հետո գմբեթին խաչ է բարձրացվել:Հայկական ճարտարապետության գլուխգործոց համարվող եկեղեցիներից մեկն այժմ թանգարանի կարգավիճակ ունի: Տարին մեկ անգամ` Խաչվերաց տոնին նախորդող կիրակի օրերին է միայն եկեղեցում թույլատրվում պատարագ անցկացնել:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում