Բելգիան պատմության մեջ երկրորդ անգամ դուրս եկավ կիսաեզրափակիչ՝ հաղթելով Բրազիլիային. Մունդիալ-2018

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի աշխարհի առաջնության քառորդ եզրափակչում Բելգիան Կազանում մրցեց Բրազիլիայի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մեկնարկում թիմերը փոխանակվեցին մեկական գրոհներով՝ հնարավորություն տալով խաղին ներգրավել նաև դարպասապահներին: 8-րդ րոպեին Բրազիլիան կարող էր առաջ անցնել հաշվի մեջ, սակայն Սիլվայի հարվածը դիպավ դարպասաձողին: 13-րդ րոպեին Բելգիան առաջ անցավ հաշվի մեջ, երբ անկյունայինի խաղարկումից հետո Ֆերնանդինյոն ինքնագոլի հեղինակ դարձավ:

Բելգիան օգտվեց արագ հակագրոհի իր հնարավորությունից և 31-րդ րոպեին դե Բրյունեն ստանալով Լուկակուի փոխանցումը հեռահար, ուժեղ, գեղեցիկ, դիպուկ հարվածով գրավեց Բրազիլիայի դարպասը՝ հաշիվը դարձնելով 2:0: Ի դեպ, Բրյուն դարձավ 100-րդ ֆուտբոլիստը, ով դարձավ գոլի հեղինակ աշխարհի առաջնությունում:

Երկրորդ կեսի սկզբում Բրազիլիան բուռն գրոհներ էր կազմակերպում, Բելգիան սուր գրոհներ էր կազմակերպում հակագրոհների ժամանակ: Եվրոպացիների կազմում հրաշալի էր խաղում դարպասապահ Կուրտուան: Ստանալով Կոուտինյոյի հրաշալի փոխանցումը՝ հաշվի տարբերությունը 75-րդ րոպեին կրճատեց Աուգուստոն: Բայց ի վերջո Բելգիան 2:1 հաշվով հաղթեց աշխարհի 5-ակի չեմպիոններին:

Բելգիայի ընտրանին կիսաեզրափակչում կմրցի Ֆրանսիայի հետ: Այդ խաղը կկայանա հուլիսի 10-ին:

Բելգիան պատմության մեջ երկրորդ անգամ, 1986 թվականի մունդիալից ի վեր կրկին դուրս եկավ կիսաեզրափակիչ:

Մունդիալի մասին այլ նյութերայստեղ:

Լուսանկարները՝ FIFA

Հայերեն

Հայաստանն ու Միացյալ Թագավորությունը ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրը

Հայաստան-սփյուռք հարաբերությունները պետք է հիմնվեն փոխադարձ վստահության և գործնական համագործակցության վրա. Զարեհ Սինանյան

ՀՀ սեփականության իրավունքը կգրանցվի Վեդիում գտնվող՝ շուրջ 98 միլիոն դրամ արժեքով հողատարածքի և շինության նկատմամբ

Ֆրանսիայի վարչապետն արհմիությունների հետ հանդիպում կանցկացնի 575 000 մարդու մասնակցությամբ բողոքի ցույցերից հետո

Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահը տեսազանգի ձևաչափով զրուցել է ՖԻԲԱ Եվրոպայի նախագահի հետ

Իրանի և ԱՄԷ-ի արտգործնախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները

Կինոարտադրության ոլորտում ներդրումների մասնակի վերադարձը կազմել է 100 մլն դրամ․ ԿԳՄՍ նախարար

Քուշները հայտնել է Ուկրաինայի անվտանգության երաշխիքների շուրջ Բրյուսելում արդյունավետ բանակցությունների մասին

Փաշինյանը համոզված է, որ Հայաստանն ու Թուրքիան առաջիկայում դիվանագիտական հարաբերություններ կհաստատեն

Շուրջ 30 տարվա ընդմիջումից հետո վերսկսվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում Հայաստանի հուշարձանների ընդգրկումը