Արտախորհրդարանական ուժերը և ՀԿ-ները ևս կարող են առաջարկներ ներկայացնել ԸՕ բարեփոխումների վերաբերյալ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ընտրական օրենսդրության բարեփոխումների նպատակով ստեղծված խորհրդարանական աշխատանքային խումբը դիմում է արտախորհրդարանական ուժերին եւ քաղաքացիական հասարակության կազմակերպություններին` եթե ունեք Ընտրական օրենսգրքի բարեփոխման առաջարկներ, ապա 15-օրյա ժամկետում ներկայացրեք Ընտրական օրենսդրության բարեփոխումների նպատակով ստեղծված խորհրդարանական աշխատանքային խմբի քարտուղարությանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ լրատվության և հանրային կապերի վարչությունից:

Խումբը խնդրում է առաջարկները ներկայացնել էլեկտրոնային տարբերակով՝ arsen@babayan.ccէլեկտրոնային հասցեին:

Հայերեն