Սպորտ

Ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամները 4 մեդալ են նվաճել թբիլիսյան Գրան պրիում 

1 րոպեի ընթերցում

Ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամները 4 մեդալ են նվաճել թբիլիսյան Գրան պրիում 

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թբիլիսիում մեկնարկած ըմբշամարտի Գրան պրիին մասնակցում են նաև Հայաստանի հավաքականները:

«Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից: Մրցումային առաջին օրն արծաթե մեդալ է նվաճել 82 կգ քաշային, հունահռոմեական ոճի ըմբիշԷդուարդ Սարգսյանը, ով եզրափակիչում 5։7 հաշվով զիջել է վրացի Լաշա Գոբաձեին։

Բրոնզե մեդալ է նվաճելհունահռոմեական ոճի ըմբիշ, 72 կգ քաշային կարգում հանդես եկող Սեյրան Սիմոնյանը։ Բրոնզե մեդալակիրներ են դարձել նաև ազատ ոճային Գարիկ Բարսեղյանն ու Գրիգոր Գրիգորյանը։

Բրոնզե պարգևին մոտ է եղել նաև 2013 թվականի աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Դավիթ Սաֆարյանը, ով փոքր եզրափակիչում 3։8 հաշվով զիջել է թուրք Մուստաֆա Քայային։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում