Հայաստանի «Ալագյազ» զորավարժարանը սարքավորված Է գումարտակի երկկողմանի մարտավարական վարժանքների համար

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ռուսական ռազմակայանում ավարտվել Է «Ալագյազ» բարձրլեռնային զորավարժարանի վերակառուցումը եւ սարքավորումը՝ մարտական պատրաստության պարապմունքերում զինծառայողների գործնական վարժանքների համար:

Ինչպես «Արմենպրեսին» տեղեկացրեցին Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից, ավելի քան հազար քառակուսի մետր տարածությունում ավարտվել են զորային հրաձգարանի եւ տանկերի եւ հետեւակի մարտական մեքենաների զենքով հրաձգության համար դիրեկտրիսի լրակառուցման շինարարական-մոնտաժային աշխատանքները: Մասնավորապես, կառուցվել են Էլեկտրաբաշխիչ հորեր, գցվել Է ավելի քան 10 կիլոմետր կաբել Էլեկտրավերհաններով թիրախային դաշտերի գործունեության համար: Բացի դրանից, լրակառուցվել են ինժներական ցանցերը եւ ինժներական ապահովման օբյեկտները, զինծառյողների պատրաստման ամառային դասարանները, ուսումնական վայրերը, տեղանքի մակետները եւ դիտաշտարակները: Զինծառայողների պատրաստման նոր արդի համալիրը թույլ կտա անցկացնել ջոկերի, դասակների, վաշտերի, գումարտակների, ինչպես նաեւ ամբողջությամբ վերցված ռազմակայանի երկկողմանի վարժանքներ:

«Ալագյազ» զորավարժարանում ամեն տարի անցկացվում Է մոտոհրաձգային, տանկային, հրետանային, հետախուզական ստորաբաժանումների պատրաստում զորային հրաձգարաններում, ավտոարշավարաններում, տանկարշավարաններում եւ տանկերով, մարտական մեքենաներով, զենիթահրթիռային համալիրներով եւ հրանոթով հրաձգության համար դիրեկտրիսներում:

Հայերեն Русский

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Գավառում մեծ հանրահավաք է անցկացրել

Երևանում տեղի ունեցավ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի հանրահավաքը

Լեհաստանն ԱՄՆ-ին առաջարկել է իր տարածքում մշտական ռազմաբազա հիմնել

Կառավարությունը կսուբսիդավորի ջերմատնային ապրանքի արտահանումը

Զելենսկին Եվրոպային կոչ է արել ավելի մեծ աջակցություն ցուցաբերել Հայաստանին

«Հայաստան» դաշինքը հանրահավաք է անցկացրել Հրազդանում

Արմեն Պողոսյանը ներկայացրել է Հայաստանը «Forbes Under 30 China» գագաթնաժողովում

Doing Digital Forum-ը և UNCHAIN Festival–ը կհամագործակցեն՝ միավորելով Հայաստան-ԵՄ ֆինանսական և տեխնոլոգիական համագործակցությունը

Գլխավոր դատախազը կարևորել է ընտրական հանցագործությունների նկատմամբ զրոյական հանրային հանդուրժողականությունը

«Քույր դպրոցներ» ծրագրով Գորիսի Ա. Սաթյանի անվան երաժշտական դպրոցը հյուրընկալվել է Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական կրթօջախում