Քաղաքականություն

Պատերազմի վերսկսման վտանգն այսօր ավելի մեծ չէ, քան մեկ ամիս առաջ. ՊՆ մամուլի խոսնակ 

3 րոպեի ընթերցում

Պատերազմի վերսկսման վտանգն այսօր ավելի մեծ չէ, քան մեկ ամիս առաջ. ՊՆ մամուլի խոսնակ 

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ-ադրբեջանական սահմանին հակառակորդի զինված ուժերի ակտիվ գործողությունները այնտեղ ապրող բնակիչների շրջանում ատելության մակարդակի բարձրացմանը միտված քայլեր են:

Այս մասին հուլիսի 3-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսում լրագրողներին հայտնեց Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

«Սա Ադրբեջանի առջև դրված ռազմավարական խնդիր է: Նրանք ձգտում են Նաիջևանի բնակչության ատելության մակարդակը հասցնել Ադրբեջանի մյուս հատվածներում ապրող մարդկանց ատելության մակարդակին: Ադրբեջանցիներն այդտեղ նույնքան լարված ու ատելությամբ լցված չեն, որքան, օրինակ, Տավուշի հատվածում: Սակայն, հաշվի առնելով Նախիջևանի կարևորությունը Հայաստանի Հանրապետության ու մայրաքաղաք Երևանի անվտանգության տեսանկյունից, մենք այստեղ ամրացրել, ամրացնում ու ամրացնելու ենք մեր անվտանգությունն ու պաշտպանությունը»,- ասաց Արծրուն Հովհաննիսյանը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ ՊՆ մամուլի խոսնակը հայտնել է, որ Նախիջևանի հատվածում արտառոց բան տեղի չի ունենում: Նույն գործողությունները եղել են նաև 10 տարի առաջ Տավուշի հատվածում և 20 տարի առաջ` Արցախում:

«Հակառակորդը փորձում է միջդիրքային տարածությունները կրճատել, դիրքերն իրար մոտեցնել, ինչը, իհարկե, մեծացնում է ռիսկը, որ մեկ դիրքից մյուսը հրաձգային զինատեսակով կարող է հասանելի դառնալ: Դա իր հերթին ստեղծում է որոշակի լարվածություն, բայց այնպես չէ, որ այս գործողությունները սկսել է հակառակորդը, կամ մենք պասիվ ու քնած ենք եղել»,- նշեց Հովհաննիսյանը:

Արցախի և Նախիջևանի սահմանին ադրբեջանական ուժերի կուտակումը, Հովհաննիսյանի խոսքով, տարբեր պատճառներ կարող է ունենալ, և Ադրբեջանի զինված ուժերի գործողություններում միայն մեկ նպատակ տեսնելը տեղին չէ:

«Առաջնագծում վերջին մեկ ու կես տարվա ընթացքում հակառակորդը շատ չի կրակում, և, եթե սրան գումարենք ակտիվ տեղաշարժերը, ապա կարող է լինել ինչ-որ խոշոր ծրագիր: Զուտ ռազմագիտության տեսանկյունից սրանք դիմացինի ուշադրությունը բթացնելու ու սեփական զորքերը պատրաստելու քայլեր են»,- ասաց Հովհաննիսյանը:

Արծրուն Հովհաննիսյանը հավաստիացրեց, որ լայնածավալ պատերազմի վերսկսման վտանգն այս պահին այնքան մեծ չէ, որքան մեկ ամիս առաջ, սակայն ցանկացած պահի պետք է պատրաստ լինել իրավիճակի փոփոխություններին:

Հուլիսի 2-ին Ադրբեջանի զինված ուժերում մեկնարկել են լայնածավալ զորավարժություններ, որոնք կավարտվեն հուլիսի 6-ին։

Ինչպես միշտ, Ալիևի ռեժիմը փորձում է գլխիվայր շուռ տալ իրականությունը․ Բելգիայում և ԵՄ-ում ՀՀ դեսպան

Քաղաքականություն

Ինչպես միշտ, Ալիևի ռեժիմը փորձում է գլխիվայր շուռ տալ իրականությունը․ Բելգիայում և ԵՄ-ում ՀՀ դեսպան

Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Եվրոպական քաղաքական համայնքի 4-րդ գագաթնաժողովի բացմանը

Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Եվրոպական քաղաքական համայնքի 4-րդ գագաթնաժողովի բացմանը

Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և Ֆինլանդիայի նախագահի հանդիպումը

Քաղաքականություն

Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և Ֆինլանդիայի նախագահի հանդիպումը

Ադրբեջանը մերժել է Լոնդոնում Փաշինյան-Ալիև հանդիպում անցկացնելու՝ հայկական կողմի առաջարկը

Քաղաքականություն

Ադրբեջանը մերժել է Լոնդոնում Փաշինյան-Ալիև հանդիպում անցկացնելու՝ հայկական կողմի առաջարկը

Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Նիդեռլանդների նորընտիր վարչապետի հետ

Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Նիդեռլանդների նորընտիր վարչապետի հետ

Նիկոլ Փաշինյանը Միացյալ Թագավորությունում մասնակցում է Եվրոպական քաղաքական համայնքի 4-րդ գագաթնաժողովին

Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանը Միացյալ Թագավորությունում մասնակցում է Եվրոպական քաղաքական համայնքի 4-րդ գագաթնաժողովին

Հայաստանի ՊՆ-ում ամերիկյան բանակի ներկայացուցիչ կաշխատի. ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի հարցազրույցը՝ «Հետք»-ին

Քաղաքականություն

Հայաստանի ՊՆ-ում ամերիկյան բանակի ներկայացուցիչ կաշխատի. ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի հարցազրույցը՝ «Հետք»-ին

Արարատ Միրզոյանը վերընտրվելու կապակցությամբ շնորհավորել է Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլային

Քաղաքականություն

Արարատ Միրզոյանը վերընտրվելու կապակցությամբ շնորհավորել է Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլային

Վերջին տարիների ընթացքում Հայաստանի տնտեսությունը գրանցում է ՀՆԱ-ի կայուն երկնիշ աճ. Հակոբ Արշակյան

Քաղաքականություն

Վերջին տարիների ընթացքում Հայաստանի տնտեսությունը գրանցում է ՀՆԱ-ի կայուն երկնիշ աճ. Հակոբ Արշակյան

Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսություն սկսելու հարցի վերաբերյալ որոշումը կկայացվի հուլիսի 22-ին

Քաղաքականություն

Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսություն սկսելու հարցի վերաբերյալ որոշումը կկայացվի հուլիսի 22-ին

Իտալիայի Բարի քաղաքում բացվել է ՀՀ նոր հյուպատոսությունը

Քաղաքականություն

Իտալիայի Բարի քաղաքում բացվել է ՀՀ նոր հյուպատոսությունը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում