Քաղաքականություն

Զինված ուժերը պետք է պատրաստ լինեն ցանկացած սցենարի. Փաշինյան

1 րոպեի ընթերցում

Զինված ուժերը պետք է պատրաստ լինեն ցանկացած սցենարի. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական զինված ուժերը պետք է պատրաստ լինեն իրադարձությունների զարգացման ցանկացած սցենարի: Այս մասին նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից զինտեխնիկայի և կենդանի ուժի կուտակումներին ու տեղաշարժին և ծրագրված լայնամասշտաբ զորավարժությունների անցկացմանը:

«Զորավարժություններ են տեղի ունենալու: Ես կարծում եմ, որ Հայաստանի զինված ուժերը պետք է պատրաստ լինեն իրադարձությունների զարգացման ցանկացած սցենարի, և իմ հրամանը զինված ուժերին հենց դա է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Փաշինյանը:

Արցախի և Ադրբեջանի շփման գծում անցած շաբաթվա ընթացքում կրկին դիտարկվել են ադրբեջանական սպառազինության և զինտեխնիկայի տեղաշարժեր, իսկ արևելյան ուղղությամբ նկատվել է նաև ականորսիչ ինժեներական տեխնիկա: Բացի դրանից, Ադրբեջանը հայտարարել է, որ հուլիսի 2-6-ը լայնամասշտաբ զորավարժություններ է անցկացնելու, որոնցում կներգրավվի մինչեւ 20 հազար զինծառայող:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում