Նիկոլ Փաշինյանը Սյունիքի և Գեղարքունիքի մարզպետների տեղակալներ է նշանակել

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սյունիքի և Գեղարքունիքի մարզպետների տեղակալներ է նշանակել:

Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը, վարչապետի որոշումներով՝ Գոռ Թադևոսյանն ու Նարեկ Բաբայանը նշանակվել են Սյունիքի մարզպետի տեղակալի պաշտոններում, իսկ Վահան Զարոյանը՝Գեղարքունիքի մարզպետի տեղակալի պաշտոնում:

Համապատասխան որոշումները տեղադրված են e-gov.am կայքում:

Հայերեն English Русский