Մշակույթ

Սերժ Թանկյանը և Մխիթար Հայրապետյանը մտքեր են փոխանակել հետաքրքիր նախագծերի վերաբերյալ

2 րոպեի ընթերցում

Սերժ Թանկյանը և Մխիթար Հայրապետյանը մտքեր են փոխանակել հետաքրքիր նախագծերի վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհահռչակ ռոք երաժիշտ, System of a down խմբի մենակատար Սերժ Թանկյանը և Հայաստանի սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը մտքեր են փոխանակել որոշ հետաքրքիր նախագծերի վերաբերյալ: Սերժ Թանկյանը հանդիպում է ունեցել նաև ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցի հետ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Սերժ Թանկյանը «Ինստագրամ»-ի իր էջում լուսանկար է հրապարակել ՀՀ սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանի հետ հետևյալ գրառմամբ՝ «Ծանոթացե՛ք, Հայաստանի սփյուռքի նոր նախարար Մխիթար Հայրապետյանն է: Մենք փոխանակվեցինք մի քանի հետաքրքիր նախագծերի գաղափարներով»:

Meet Armenia’s new Minister of the Diaspora @mkhitarhayrapetyan We exchanged some interesting project ideas. #newarmenia

A post shared by Serj Tankian (@serjtankian) on Jun 26, 2018 at 8:44am PDT

Սերժ Թանկյանը լուսանկար է հրապարակել նաև ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցի հետ: «Ողջունեք Հայաստանի մշակույթի նախարարին: Շատ բան կա նոր Հայաստանի համար անելու»,- լուսանկարին կից գրել է նա:

Say hello to the new minister of Culture #lilitmakunts Lots the do #newarmenia Go hear we speak at Downtown Central Library Auditorium at 222 E. Harvard Street in Glendale on Friday, June 29.

A post shared by Serj Tankian (@serjtankian) on Jun 26, 2018 at 8:56am PDT

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում