Հայաստանում ձեռագրերի վերականգնման դասընթաց անցած սիրիացիները հմտությունները կկիրառեն իրենց երկրում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիացի մասնագետները Հայաստանում սովորած ձեռագրերի և փաստաթղթերի պահպանման և վերականգնման հմտությունները լայնորեն կօգտագործեն իրենց մշակութային արժեքները փրկելու համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հունիսի 26-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի ծրագրի շրջանակում Հայաստան եկած և Մատենադարանի աշխատակիցների կողմից դասընթաց անցած սիրիացիներն ավարտեցին այն և ստացան վկայագրեր:

«Այս դասընթացը ևս մեկ ապացույց էր, որ մշակույթը չունի ոչ ազգություն, ոչ սահման: Դասընթացն անցավ շատ ինտենսիվ, եղան հետաքրքիր հարց ու պատասխաններ»,-ասաց Մաշտոցի անվան Մատենադարանի վերականգնման բաժնի վարիչ Գայանե Էլիազյանն ու հավելեց՝ հասցրել են միմյանց շատ հարազատ դառնալ: Կցանկանային դասընթացն ավելի երկարատև լիներ:

Մասնակից Սեեբա Դաբուլը, ով աշխատում է Դամասկոսի ամենամեծ մզկիթում, նշում է՝ իր աշխատավայրում շատ գրքեր ու մագաղաթներ կան, որոնք ինքը չի իմացել, թե ինչպես ճիշտ վերականգնել մինչ Հայաստան գալը: «Այս 5 օրում սովորորել եմ նոր մեթոդներ՝ թղթերի վերականգնման գործում քիմիական նյութ չպետք է կիրառել, այլ՝ բույսեր»,-ասաց նա ու հավելեց՝ Սիրիա վերադառնալուն պես պիտի օգտագործի դրանք:

Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանը փաստեց՝ առաջին անգամը չէ, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ծրագրի շրջանակում շատ լավ համագործակցություն են հաստատում:

ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի գլխավոր քարտուղար Վահրամ Կաժոյանը փաստեց՝ Հայաստանը մշտապես իր պատրաստակամությունն է հայտնել՝ Սիրիայի պատմամշակութային արժեքների պահպանման և վերկանգնման հարցում, և այս դասընթացը դրա վառ ապացույցն էր:

Հունիսի 22-ին մեկնարկած դասընթացը կազմակերպվել էր ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Սիրիայի մշակութային ժառանգության անհապաղ պաշտպանության» ծրագրի շրջանակում:

Հայերեն العربية

ԱՄՆ պետքարտուղարը շնորհավորել է Հայաստանի անկախության 35-ամյակը

ՆԳ նախարարությունը ներկայացրել է Հայաստանի թվային անձնագիրը

Երևանում ավտոբուսային երթուղիները սեպտեմբերի 21-ին աշխատում են փոփոխված ուղղություններով

Սա մեր ձեռքբերումների անվիճելի գագաթնակետն է. Ռուբեն Ռուբինյանի շնորհավորական ուղերձը ՀՀ անկախության տարեդարձի առթիվ

Քաղաքացիները շնորհավորում են Հայաստանի Անկախության օրվա առթիվ

Հայաստանի Հանրապետությունում «Հարատև պետություն» խորագրով նշվում է անկախության 35-ամյակը

Հրշեջ-փրկարարները մարել են Երևանի Արտաշիսյան փողոցում բռնկված հրդեհը՝ կանխելով կրակի տարածումը հարակից շենքեր

Պետք է ստեղծենք Հայաստանի Չորրորդ Հանրապետության դպրոցը. վարչապետը ներկա է գտնվել Շատջրեքի նորակառույց դպրոցի բացմանը և այցելել «Փռի» փառատոն

Հանրապետության տարածքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ

Մահացել է փորձագետ Ռիչարդ Կիրակոսյանը