Քաղաքականություն

Կարիք ունենք ավելի պատասխանատու ու խելամիտ բանակցող կողմի. Զոհրաբ Մնացականյանի արձագանքն Ալիևին

1 րոպեի ընթերցում

 Կարիք ունենք ավելի պատասխանատու ու խելամիտ բանակցող կողմի. Զոհրաբ Մնացականյանի արձագանքն Ալիևին

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ և ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով կարգավորումն այլընտրանք չի կարող ունենալ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ արձագանքելով Բաքվում ադրբեջանական զինուժի շքերթի ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բարձրագոչ հայտարարություններին:

«Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ բանակցությունների միջոցով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի շրջանակում: Պատերազմ հրահրելն ու ռազմական ուժը ցուցադրելն անտեղի են,

ցավալի, եթե ոչ անհեթեթ: Ներքին սպառման և բանակցային սեղանի համար կիրառվող լեզուների հակասականությունը չի աշխատում: Մենք բանակցային սեղանի շուրջ կարիք ունենք ավելի պատասխանատու ու խելամիտ բանակցող կողմի»,- նշել է նա:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում