Հայաստանում բացել ենք կոռուպցիայի դեմ պայքարի, միևնույն ժամանակ փակել քաղբանտարկյալների էջը. Նիկոլ Փաշինյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում, որին մասնակցել են իրավապահ մարմինների ղեկավարները, քննարկվել է կոռուպցիայի դեմ պայքարի ընթացքը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Այսօր, կարծում եմ՝ Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարն ամենաշատը քննարկվող թեման է և այդ ուղղությամբ լուրջ ակտիվություն կա իրավապահ մարմինների ու կառավարության կողմից: Դա բնական է, որովհետև կոռուպցիայի դեմ պայքարը հայտարարել ենք կառավարության կարևոր առաջնահերթություններից մեկը: Այս գործընթացի համատեքստում պետք է շատ խստորեն հետևել օրինականությանը, մարդու իրավունքների պաշտպանությանը, մարդու իրավունքները հարգելուն, որպեսզի իրավապահ մարմինների գործողությունների հետ կապված որևէ այլ մեկնաբանություն չլինի: Մենք երբ Հայաստանում բացել ենք կոռուպցիայի դեմ պայքարի էջը, միևնույն ժամանակ փակել ենք քաղբանտարկյալների և քաղաքական հալածյալների, հնարավոր քաղաքական հալածանքների էջը: Շատ կարևոր է, որ իրավապահ մարմինների գործողությունները որևէ կերպ այլ մեկնաբանություն ստանալու իրական հիմք չունենան: Շատ կարևոր եմ համարում, որ մենք այս ֆորմատով գանք ընդհանուր հայտարարի և առաջինը՝ համոզված լինենք, որ կոռուպցիայի դեմ պայքարի պրոցեսը շարունակվելու է, երկրորդը՝ պրոցեսը շարունակվելու է առավել արդյունավետ և այս պրոցեսի ընթացքում երաշխավորվելու են մարդու իրավունքները, օրինականությունն ու ընդհանրապես հանրության շահերը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Այնուհետև խորհրդակցության մասնակիցները վարչապետին զեկուցել են կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ իրականացվող և առաջիկայում նախատեսվող աշխատանքները: Անդրադարձ է կատարվել իրավապահ մարմինների փոխգործակցության արդյունավետության բարձրացմանը վերաբերող հարցերին:

Հայերեն العربية English Русский

Գերմանիայի խոշորագույն ջերմաէլեկտրակայաններից մեկի մոտ պայթուցիկ նյութեր են հայտնաբերվել

Ռուսաստանի կողմից աճող սպառնալիքի պայմաններում պաշտպանությունն ամրապնդելու նպատակով ԵՄ-ն համախմբում է առաջատար փորձագետներին

Կառլեն Հովհաննիսյանը տեղափոխվում է ռուսական «Ակրոն»

Քաղաքաշինության կոմիտեի նախագահն ու ԲՏԱ և ԱԲ փոխնախարարը կարևորել են նորարարական ծրագրերի իրականացման գործում ջանքերի մեկտեղումը

Երևանում կանցկացվի հայ-թուրքական գործարար համաժողով և Armenia Expo 2026-ը

Ռուբինյանն ու Մարագոսը կարևորել են ՀՀ-ԵՄ համագործակցության դերը տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատման հարցում

Լեհաստանի նախագահը կրկին Գերմանիայից փոխհատուցում է պահանջել

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել են թմրանյութերի նմանվող զանգվածներ, բջջային հեռախոսներ և այլ արգելված իրեր

Սեպտեմբերի 2-ի միջոցառումների անոնս

Բիշքեկում կայացել է Պուտին-Փեզեշքիան հանդիպումը