Սպորտ

Լիոնել Մեսիին ծննդյան օրը 60-կիլոգրամանոց տորթ են հանձնել Բրոնիցիում

1 րոպեի ընթերցում

Լիոնել Մեսիին ծննդյան օրը 60-կիլոգրամանոց տորթ են հանձնել Բրոնիցիում

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արգենտինայի հավաքականի առաջատար Լիոնել Մեսիին հունիսի 24-ին շնորհավորել են ծննդյան օրվա առթիվ Մոսկվայի մարզի Բրոննիցի քաղաքում գտնվող՝ թիմի մարզական բազայում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հունիսի 24-ին լրացել Է Արգենտինայի հավաքականի եւ «Բարսելոնայի» աստղի 31 տարին:

«Ոսկե գնդակի» հնգակի դափնեկրի պատվին կայացել Է հանդիսավոր համերգ, որի ավարտին բերվել Է տոնական տորթը՝ բնական մեծությամբ խաղացողի շոկոլադե քանդակի տեսքով: Հրուշակային արտադրանքի քաշը կազմել Է 60 կիլոգրամ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում