«Ոսկե ծիրան»-ի շրջանակում գործող C2C կինոշուկայում 33 կինոնախագծի և տասը հետարտադրական փուլում գտնվող ֆիլմի հայտ է ստացվել

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոբելյանական «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի ընթացքում այս տարի առաջին անգամ կգործի GAIFF pro կինոյի զարգացման հարթակը և կանցկացվի C2C տարածաշրջանային համատեղ կինոշուկան: Հուլիսի 9-14-ը կինոշուկային մասնակցող կինոարտադրողները հնարավորություն կունենան հանդիպել հրավիրյալ միջազգային մասնագետներին, ներկայացնել իրենց նախագծերը և հետարտադրական փուլում գտնվող ֆիլմերը դրանց զարգացման համար անհրաժեշտ ֆինանսավորում և գործընկերներ գտնելու ակնկալիքով: Արդեն հայտնի են կինոշուկայի նախընտրական փուլի արդյունքները:

Այս մասին հունիսի 20-ին լրագրողների հետ հանդիպմանը խոսեցին նախաձեռնության հեղինակներն ու աջակիցները:

«Կինոշուկային մասնակցելու համար Փոքր Կովկասի չորս երկրից` Հայաստանից, Վրաստանից, Թուրքիայից և Իրանից 33 կինոնախագծի և 10 հետարտադրական փուլում գտնվող ֆիլմի հայտ է ստացվել: Միջազգային նախընտրական հանձնաժողովն ընտրել է 3-ական նախագիծ յուրաքանչյուր երկրից, 1 հետարտադրական փուլում գտնվող ֆիլմ Իրանից և 2-ական կինոնկար մյուս երկրներից: Պահպանել ենք միջազգային հարթակին համապատասխան բոլոր չափանիշները»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց GAIFF pro հարթակի ղեկավար Մելիք Կարապետյանը:

Նրա խոսքով` ծրագիրը հնարավորություն կտա կինոարտադրությունը զարգացնել տարածաշրջանում, բայց դրա հիմնական նպատակը հայկական կինոարտադրության առաջընթացին նպաստելն է:

«Ոսկե ծիրան» կինոփառատոնի տնօրեն Սուսաննա Հարությունյանն ասաց, որ միշտ են ցանկացել ֆիլմերի ստեղծման, նախագծերի զարգացման ընդհանուր հարթակ ստեղծել: «GAIFF pro-ն ուղղված է և՛ տեղական, և՛ տարածաշրջանային նախագծերի, հետարտադրական փուլում գտնվող ֆիլմերի շուկայի զարգացմանը, Փոքր Կովկասի և Եվրոպայի համագործակցությանը»,-շեշտեց Հարությունյանը` շնորհակալություն հայտնելով բոլոր աջակիցներին:

Նախաձեռնության աջակից, ՀԲԸՄ Հայաստանի գործադիր տնօրեն Դալար Կազանջյանը շատ կարևորեց այն հանգամանքը, որ քայլեր են արվում Հայաստանը նորարարական գաղափարների զարգացման կենտրոն դարձնելու համար: «Մեր միության առաքելության մասն է կազմում ոչ միայն հայկական մշակույթը սերունդներին փոխանցելը, այլև այն նաև նորություններով հարստացնելը. այս ծրագիրն այդպիսին է»,-ընդգծեց նա:

C2C տարածաշրջանային համատեղ արտադրության շուկան անցկացվում է Հայաստանում ԱՄՆ դեսպանության ժողովրդավարության հանձնաժողովի փոքր դրամաշնորհների ծրագրի աջակցությամբ:

Հայերեն

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան