Հայաստանում և Արցախում միասնական քննություններից առավելագույն միավոր է ստացել 97, անբավարար՝ 644 դիմորդ

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում և Արցախում արդեն ամփոփված «Կենսաբանություն», «Աշխարհագրություն», «Համաշխարհային պատմություն», «Հայոց լեզու և գրականություն» ու «Ֆիզիկա» առարկաների բուհեր ընդունելության միասնական քննություններից առավելագույն 20 միավոր է ստացել ընդհանուր 97, իսկ անբավարար՝ 644 դիմորդ: Միջին միավորների էական տատանումներ նախորդ տարվա համեմատ դեռ չկան: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ գնահատման և թեստավորման կենտրոնի արտաքին համագործակցության բաժնի պետ Վարդան Պարսամյանը:

«Այս տարի «Աշխարհագրություն» առարկայի ընդունելության միասնական քննությանը մասնակցել է 136 դիմորդ: 11 հոգի կամ 8 տոկոսը չեն հավաքել անցողիկ միավոր: Միջինը միավորը կազմել է 13.49: 14 հոգի կամ 10,3 տոկոսը ստացել է 19-20 միավոր»,-ասաց Պարսամյանը:

Նույն առարկայից 4 հոգի վաստակել է 20 միավոր: Ի դեպ, նախորդ տարի ևս «Աշխարհագրություն» առարկայից առավելագույն միավոր էր ստացել 4 դիմորդ:

«Կենսաբանություն» առարկայի միասնական քննությանը Հայաստանում և Արցախում մասնակցել է ընդհանուր 578 հոգի: 84 դիմորդ կամ 14.5 տոկոսը ստացել են անբավարար: Միջին գնահատականը եղել է 14.3 բալը: 20 միավոր է հավաքել 43 դիմորդ՝ նախորդ տարվա 54 դիմորդի համեմատ:

«Համաշխարհային պատմություն» քննությանն այս տարի մասնակցել է 38 դիմորդ, որից 3-ը չի հավաքել անցողիկ 8 միավորը: Քննության միջին բալը եղել է 12.53-ը: 5 հոգի կամ 13,2 տոկոսը ստացել է 19-20 միավոր»,-ասաց Պարսամյանը: Ինչպես նախորդ տարի, այդ տարի ևս ընդամենը մեկ դիմորդ է այս առարկայից վաստակել առավելագույն 20 միավոր:

Իսկ «Հայոց լեզու և գրականություն» առարկայի միասնական քննությանը ներկայացել է 2402 դիմորդ, որոնցից միավորի անցողիկ շեմը չի հաղթահարել 313 հոգի կամ 13 տոկոսը: Միջին բալը 12, 6 է եղել: 24 դիմորդ վաստակել է 20 միավոր, իսկ 192-ը՝8 տոկոսը ստացել է 19-20 միավոր:

«Ֆիզիկա» առակայի քննություն է հանձնել 882 դիմորդ: 233 դիմորդ կամ 26.4 տոկոսը անբավարար են ստացել: 25 հոգի ստացել է 20 միավոր, իսկ 88 հոգին կամ 10 տոկոսը՝ 19-20: 11.44-ը եղել է միջին բալը: Նախորդ՝ 2017 թ.-ին ևս այս առակայի միջինը միավորը ցածր էր՝11 բալ:

Պարսամյանի դիտարկմամբ՝ միջին միավորներն այս տարի նորմայի սահմաններում են: Նախորդ տարվա համեմատ լուրջ տատանումներ չկան: Հայոց լեզվից 12.6 միջին բալը նորմայի շրջանակում է, իսկ կենսաբանության 14.3 միջին բալը նույնիսկ բավականին լավ ցուցանիշ է: Նա նաև նշեց՝ այս տարի ևս լինում են քննությունների արդյունքների տարբեր տիպի բողոքարկումներ: Սակայն դրանց մեծ մասը ոչ թե բողոքներ, այլ ավելի շատ խնդրանքներ որոշակի դեպքերով պայմանավորված: «Օրինակ՝ ոմանք ասում են, որ դիմորդը պարզապես վատ է զգացել կամ ձևաթղթի մեջ պատասխանները սխալ է անցկացրել: Այնուամենայնիվ, ոչ մի նմանատիպ դեպքով պայմանավորված արտոնություն չի տրվելու: Քննության կարգը նախօրոք ընթերցվում է»,-ասաց Պարսամյանը:

Մասնագիտական հանձնաժողովը դիտարկում է բոլոր բողոքները: Եթե լինում են հիմնավոր պատճառներ, ապա գնահատականը վերանայվում ու փոփոխվում է: Օրինակ՝ երբ որևէ առաջադրանք ունենում է երկակի պատասխան, ապա դրանցից մեկն ու մեկն ընտրած ու միավոր չստացած դիմորդները ստանում են այդ միավորը: Փոխված գնահատականներով ցուցակները կրկին փակցվում են: Ցանկացած դիմումի պատասխանելու ժամկետը 5 օր է:

Միասնական քննությունները մեկնարկել էին հունիսի 8-ին: Հունիսի 19-ին կայացել է «Օտար լեզու» առարկայի միասնական քննությունը: «Մաթեմատիկա» առարկայի քննությունը կկայանա հունիսի 22-ին, «Հայոց պատմության» և «Քիմիա» առարկաներինը՝ հունիսի 25-ին: Իսկ վերջին՝ «Ռուսաց լեզվի» միասնական քննությունը կանցկացվի հունիսի 27-ին:

Աննա Գրիգորյան

Հայերեն Русский

ԱՄՆ պետքարտուղարը շնորհավորել է Հայաստանի անկախության 35-ամյակը

ՆԳ նախարարությունը ներկայացրել է Հայաստանի թվային անձնագիրը

Երևանում ավտոբուսային երթուղիները սեպտեմբերի 21-ին աշխատում են փոփոխված ուղղություններով

Սա մեր ձեռքբերումների անվիճելի գագաթնակետն է. Ռուբեն Ռուբինյանի շնորհավորական ուղերձը ՀՀ անկախության տարեդարձի առթիվ

Քաղաքացիները շնորհավորում են Հայաստանի Անկախության օրվա առթիվ

Հայաստանի Հանրապետությունում «Հարատև պետություն» խորագրով նշվում է անկախության 35-ամյակը

Հրշեջ-փրկարարները մարել են Երևանի Արտաշիսյան փողոցում բռնկված հրդեհը՝ կանխելով կրակի տարածումը հարակից շենքեր

Պետք է ստեղծենք Հայաստանի Չորրորդ Հանրապետության դպրոցը. վարչապետը ներկա է գտնվել Շատջրեքի նորակառույց դպրոցի բացմանը և այցելել «Փռի» փառատոն

Հանրապետության տարածքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ

Մահացել է փորձագետ Ռիչարդ Կիրակոսյանը