Քաղաքականություն

ԵՄ պաշտոնյան մտահոգիչ է համարում ՀՀ սահմանին և Արցախի շփման գծում ադրբեջանական ուժերի կուտակումները

2 րոպեի ընթերցում

ԵՄ պաշտոնյան մտահոգիչ է համարում ՀՀ սահմանին և Արցախի շփման գծում ադրբեջանական ուժերի կուտակումները

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստան-Եվրամիություն խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի նախագահ Սաջադ Քարիմը մտահոգիչ է համարում Ադրբեջանի կողմից Նախիջևանի հատվածում Հայաստանի Հանրապետության հետ սահմանին և Արցախի հետ շփման գծում զինտեխնիկայի և մարդկային ուժի կուտակումները: «Արմենպրես»-ի հարցադրմանն ի պատասխան՝ ԵՄ պաշտոնյան նշեց, որ Հայաստանում գտնվելու ընթացքում արդեն տեղեկացվել են այդ մասին և հույս հայտնեց, որ «իրավիճակը կլիցքաթափվի ու գոյություն ունեցող բանակցությունների շրջանակներում ավելի մեծ ներդումներ կարվեն կողմերից»:

«Դրանից անդին մենք դիտարկելու ենք նաև, թե ուրիշ ինչ օժանդակություն կարելի է տրամադրել այն մեխանիզմներին, որոնք տվյալ պահին առկա են: Տարբեր տիպի խստության արտահայտություններ են օգտագործվում, դրանցից մի քանի ձևակերպումներ հույս տալու առիթ են ընձեռում, այդօրինակ արտահայտություններ բավականին վաղուց չէին գործածվել»,-ասաց Սաջադ Քարիմը:

Նա հավելեց, որ կողմերին խրախուսելու են արդեն գոյություն ունեցող գործընթացներում ներդրում կատարել և գնալ վերջնական խաղաղ հանգուցալուծման:

Համաձայն ՊԲ հաղորդագրության՝ վերջին օրերին արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում նկատվում են հակառակորդի զինտեխնիկայի և մարդկային ուժի ակտիվ տեղաշարժեր ու կուտակումներ: Հաղորդագրությունում ասված է, որ ՊԲ առաջապահ ստորաբաժանումները աչալրջորեն հետևում են հակառակորդի գործողություններին և ձեռնարկում իրավիճակից բխող անհրաժեշտ քայլեր:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում