Մխիթարյանը ինքնագրեր կբաժանի Երևանում 

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ, Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ինքնագրեր կբաժանի երկրպագուներին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` կիսապաշտպանը հունիսի 16-ին Երևանի «Մանկան» խանութի Մաշտոցի մասնաճյուղում, որտեղ վաճառվում են Մխիթարյանի անվանական «MickiToy» խաղալիքները, ընծայագրեր կբաժանի: Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 12:00-ին:

Օրեր առաջ Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ներկայացրել է «MickiToy» խաղալիքը:Խաղալիքն ունի հայ կիսապաշտպանի արտաքինը, Մխիթարյանի ձայնով խոսում է երկու լեզվով` հայերեն և անգլերեն, կրում է Հայաստանի ազգային թիմի մարզաշապիկը: Խաղալիքն արժե 11.800 դրամ, այն արդեն վաճառվում է խանութներում:

Հայերեն English

«Իրական Հայաստանի» գաղափարախոսությունը մեր ինքնությունը պաշտպանելու և զարգացնելու մասին է. Փաշինյան

Թատրոնների, համերգային կազմակերպությունների և թանգարանների սեփական եկամուտներն աճել են 112-153 տոկոսով

Ռուսաստանի և Ուկրաինայի պատերազմում հաղթող լինելու հավանականությունը քիչ է. Ռյուտե

Վարչապետը պատասխանում է«Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026»-ի մասնակիցների հարցերին

ԻՀՊԿ-ն հայտարարել է Ղեշմ կղզու երկնքում ամերիկյան երկու ԱԹՍ խոցելու մասին

2027 թվականը հագեցած կլինի մարզական կարևոր իրադարձություններով

Թրամփը հայտարարել է «մեծ համաձայնագիր» պատրաստելու մասին, որը դուրս է գալիս Ուկրաինայի շրջանակներից

ՀՀ հուշարձանների ամրակայմանը և վերականգնմանը 2027 թվականին կհատկացվի շուրջ 1.79 մլրդ դրամ

Մելանյա Թրամփը Սպիտակ տանը հանդիպել է Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների հետ

Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով