Քաղաքականություն

ՀՀ-ում և Արցախում բարեփոխումները կամրապնդեն հայկական պետությունների դիրքերը միջազգային ասպարեզում. Շավարշ Քոչարյան

1 րոպեի ընթերցում

ՀՀ-ում և Արցախում բարեփոխումները կամրապնդեն հայկական պետությունների դիրքերը միջազգային ասպարեզում. Շավարշ Քոչարյան

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում և Արցախում տեղի ունեցող ժողովրդավարական բարեփոխումները ամրապնդելու են հայկական պետությունների դիրքերը միջազգային ասպարեզում: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը: «Ակնհայտ է, որ այն ժողովրդավարական բարեփոխումերը, որոնք տեղի են ունենում երկու հայկական պետություններում, չեն կարող չամրապնդել հայկական պետությունների դիրքերը միջազգային ասպարեզոմ: Բազմիցս դրա մասին խոսվել է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Քոչարյանը:

Նա հավելեց, որ Ադրբեջանի խաղաքարտը օդից կամ գետնից դուրս եկող գումարներն են՝ նավթն ու գազը, իսկ Հայաստանի խաղաքարտն ուրիշ դաշտում է: «Դա մեր մտավոր կարողությունն է, դա մեր ժողովրդի ստեղծագործ ներուժն է, և որքան շատ պայմաններ ստեղծվեն դրա լավագույնս արտահայտման համար, այնքան մենք ավելի ուժեղ կլինենք»,- նշեց ՀՀ արտաքին գործերի փոխնախարարը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում