ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հունիսի 11-ին ստորագրել է հրամանագիր ՎաղինակՍարգսյանին Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատար նշանակելու մասին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմից:
ՀՀ նախագահի մեկ այլ հրամանագրով՝ Արմեն Աբրահամյանն ազատվել է Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատարի պաշտոնից:
Ավելի վաղ ՎաղինակՍարգսյանը զբաղեցրել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետի, ապա նաև Խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատարի պաշտոնը: