Արայիկ Հարությունյանը չի կարծում, թե ՀՅԴ-ն դուրս կգա կառավարության կազմից

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը չի կարծում, թե ՀՅԴ-ն դուրս կգա կառավարության կազմից:

«Չեմ կարծում, և քննարկումն էլ դա ցույց տվեց», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց նախարարը՝ անդրադառնալով «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» նախագծի քննարկման ժամանակ Արծվիկ Մինասյանի հայտարարությանը, ըստ որի՝ ինքը դեմ է քվեարկելու նախագծին:

Նա նշեց, թե շատ ուրախ է, որ նման քննարկում կա, քանի որ, ըստ նրա, սա բացառիկ երևույթ է Հայաստանում: Դիտարկմանը, թե Նիկոլ Փաշինյանը շատ կոշտ է արձագանքում իրեն ընդդիմացողներին, Արայիկ Հարությունյանն ասաց.

«Յուրաքանչյուրն իր դիրքորոշումն ունի և իր դիրքորոշումն արտահայտելու ձևը: Կարծում եմ, որ այնտեղ կոռեկտության որևէ սահման չի խախտվել», - ասաց Արայիկ Հարությունյանը՝ ապա ավելացրեց. «Ընդունվել է ամենաօպտիմալ որոշումը, որ կարող էր ընդունվել»:

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը նշել է, որ ի սկզբանե կուտակային կենսաթոշակային համակարգի հետ կապված ունեցել է առարկություններ և գտնում է այժմ էլ նախագծին կողմ քվեարկելով՝ կունենա սկզբունքային հակասություն նախկին դիրքորոշման հետ, ուստի ընդունելով, որ որոշումը պարտադրված է՝ ինքը դեմ է քվեարկելու, սակայն որպես կոլեգիալ մարմնի անդամ՝ լիարժեք կատարելու է այն։

Արձագանքելով՝ վարչապետն ընդգծել է, որ որոշումն ընդունվում է թիմային պատասխանատվությամբ։«Այս որոշումը մենք պետք է թիմով ընդունենք և գնանք այդ լուծմանը։ Ովքեր այս պատասխանատվությունը վերցնում են՝ մեզ հետ են, ովքեր չեն վերցնում, մեզ հետ չեն»։Արդյունքում նախագիծն ընդունվել է միաձայն:

Հայերեն

Երևանում COP17-ի փակումն ազդարարվեց համերգով

Նոյեմբերի 2-ի միջոցառումների անոնս

Իրանը պահանջում է վերացնել նավթի արտահանման սահմանափակումները և կրճատել տարածաշրջանում ԱՄՆ-ի զինված ներկայությունը. Աբբաս Արաղչի

Լարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խորհրդարանական խմբակցությունների հետ

Նոյեմբերի 1-ի միջոցառումների անոնս

Կասեցվել է «ՆՈՐ ԶՈՎՔ»–ի հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը

Իրանը սպառնալիքի դեպքում պետք է պատրաստ լինի գործել ցանկացած տարածաշրջանում. Մոջթաբա Խամենեի

Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը. Ժաննա Անդրեասյան

Հայաստանում պաշտոնապես ներդրվեց կենսաչափական նոր համակարգը. «ՀայՓաս» ընկերությունը բացեց սպասարկման առաջին կենտրոնը

Երևանում շահագործվող շատրվանների աշխատանքը նոյեմբերի 1-ից կդադարեցվի