Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով դատական նիստը հետաձգվեց

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերաքննիչ քրեական դատարանում Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով դատական նիստը հետաձգվեց: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` պաշտպան Տիգրան Եգորյանը դատական նիստը մեկ օրով հետաձգելու միջնորդություն ներկայացրեց դատարանին, որպեսզի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը լրացնի այլ հիմքերով և կրկին ներկայացնի:

«Հաշվի առնելով որոշ հանգամանքներ՝ մենք խնդրում ենք այսօրվա դատական նիստը մեկ օրով հետաձգել և այն նշանակել վաղը: Դրա անհրաժեշտությունը պայմանավորված է խափանման միջոցների հետ կապված որոշ այլ լրացված հիմքերի ներկայացման հետ»,- ասաց Եգորյանը:

Միջնորդության հետ կապված՝ մյուս պաշտպանները և մեղադրական կողմը առարկություններ չունեին:

Դատարանը որոշում կայացրեց հետաձգել դատական նիստը և այն նշանակեց հունիսի 8-ին ժամը 13:00-ին:

Զանգվածային անկարգություններ նախապատրաստելու, ապօրինի զենք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու և շենքեր, շինություններ գրավելու նախապատրաստության համար Ժիրայր Սեֆիլյանը դատապարտվել է 10 տարի 5 ամիս ժամկետով:

Հայերեն

ՌԴ ԱԽ քարտուղարը ողջունել է Ռուսաստանի և Վրաստանի առևտրատնտեսական կապերի զարգացումը

Հայաստանն ու Էստոնիան կարևորել են Երևանում և Տալլինում մշտական դիվանագիտական ներկայության ընդլայնումը

Թուրքիայի հետախուզության ղեկավարը հայտնել է Դոհայում Վենսի և Ռեզայիի հնարավոր հանդիպման մասին

Հակակոռուպցիոն կոմիտեի վարույթներով ինն ամսում արգելադրվել է շուրջ 24,3 միլիարդ դրամի գույք

Վարչապետն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա

Մեծ Բրիտանիան ռազմական մասնագետներ է ուղարկում արտերկիր՝ կիբերհարձակումները կանխելու համար

Հայաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են փրկարարների համատեղ ուսումնավարժություններ անցկացնելու հնարավորությունը

Քուշներն ու Ուիթքոֆը Աբու Դաբիի բանակցություններից առաջ կհանդիպեն Ուկրաինայի և նրա գործընկերների ներկայացուցիչներին

Թուրքիայի պողպատի գործարանում պայթյունի հետևանքով 10 աշխատակից է զոհվել

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն արտահերթ նիստում քննարկում է Ուկրաինայում իրավիճակը