Սյունիքի մարզն առաջիկայում նոր մարզպետ կունենա. Նիկոլ Փաշինյան
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սյունիքի մարզն առաջիկայում նոր մարզպետ կունենա: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ վարչապետն անդրադարձավ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի հայտարարությանը, թե հրաժարական տալու ցանկություն չունի:
«Կարծում եմ ակնհայտ է, որ առաջիկայում մենք կունենանք Սյունիքի նոր մարզպետ»,- ասաց ՀՀ վարչապետը:
Սյունիքի և Արմավիրի մարզերը միակն են, որտեղ նոր մարզպետներ դեռ չեն նշանակվել: Հունիսի 6-ին Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը հրաժարականի դիմում է ներկայացրել, իսկ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը հրաժարական չի տվել ու հայտարարել է, որ նման ցանկություն չունի:
Կարդացեք հոդվածը` Русский