Նիկոլ Փաշինյան

Քննարկվել են ՀՀ կառավարության և ԱՄՆ միջազգային զարգացման ֆինանսավորման կորպորացիայի միջև համագործակցության հնարավորությունները

1 րոպեի ընթերցում

Քննարկվել են ՀՀ կառավարության և ԱՄՆ միջազգային զարգացման ֆինանսավորման կորպորացիայի միջև համագործակցության հնարավորությունները

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում հանդիպել է ԱՄՆ միջազգային զարգացման ֆինանսավորման կորպորացիայի ներդրումների ղեկավար Քոնոր Քոլմանի հետ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի կառավարության և կորպորացիայի միջև համագործակցության հնարավորություններին վերաբերող հարցեր:

Մասնավորապես, անդրադարձ է կատարվել TRIPP նախագծի իրականացմանն ուղղված աշխատանքներին, նախագծի հնարավորություններին, գնահատվող ներդրումների ծավալներին: Վարչապետն ընդգծել է TRIPP-ի դերը տարածաշրջանային համագործակցության զարգացման գործում: Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել քննարկումները՝ ենթակառուցվածքների, գյուղատնտեսության, կրթության ոլորտներում փոխգործակցության հետագա քայլերի շուրջ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում