Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է կառավարության ծրագրում հստակության և թվերի բացակայության վերաբերյալ քննադատությանը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է հնչող քննադատություններին, թե կառավարության ծրագրում հստակություն չկա, նշված չէ, թե ինչ տնտեսական աճ է ակնկալվում և աղքատությունը որքանով է նվազելու։

Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ՀՀ վարչապետն ընդգծեց, որ կառավարությունն այս պահին խնդիր ունի առաջին հերթին գնահատել երկրի տնտեսության ստվերայնության ծավալները։ «Դա շատ կարևոր հարց է։ Հիմա, օրինակ, ո՞վ կարող է ասել՝ մեր տնտեսությունը քանի՞ տոկոս ստվեր ունի։ Կառավարությունը նախկինում գնահատել է 22 տոկոս, միջազգային կազմակերպությունները գնահատում են 46 տոկոս, և այդպես շարունակ։ Եվ ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ նախկինում կառավարության ծրագրերի մեջ ֆիքսված թվերը, որպես կանոն, իրականություն չեն դարձել։ Մենք պատրաստվում ենք ոչ թե թվեր դզել-փչել, այլ պատրաստվում ենք երկրում լրջագույն փոփոխություններ անել։ Եվ այդ փոփոխություններն իրենք կբերեն արդյունքների, չեն կարող չբերել արդյունքների»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ընդգծեց Փաշինյանը։

Հարցին, թե այսօր կառավարության ծրագիրն ընդունվելու դեպքում հաջորդ մեխանիզմը իր հրաժարականն է լինելու արտահերթ ընտրությունների համար, ե՞րբ սպասել իր հրաժարականին, Փաշինյանը պատասխանեց. «Մեկ տարվա ընթացքում»:

Անդրադառնալով հարցին, թե ՀՀԿ խմբակցությունից գործարարների դուրս գալն ու իր ծրագրին կողմ քվեարկելը կարո՞ղ է մեղմացուցիչ հանգամանք լինել նրանց համար, եթե ԱԱԾ-ն որևէ չարաշահում հայտնաբերի նրանց բիզնեսներում, Փաշինյանը պատասխանեց. «ԱԱԾ-ն իր գործողությունների մասին արդեն հայտարարել է, և այդ գործողությունները մինչև վերջ շարունակվելու են և լինելու են այն սկզբունքների շրջանակներում, որ ես իմ ելույթում ասացի»:

Հայերեն English

«Երևանի երաժշտական գիշեր» միջոցառումով պայմանավորված՝ մայրաքաղաքում կլինեն փակ փողոցներ

Սեպտեմբերի 10-ի միջոցառումների անոնս

Մոլդովայի վարչապետը մտահոգություն է հայտնել երկրի տարածք ԱԹՍ-ների ներթափանցման առնչությամբ. Moldpres

Սոնա Ղազարյանն ընտրվել է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ

Հայաստանի ազգային գրադարանում բացվել է սահմանափակ կարողություններ ունեցողների համար ընթերցասրահ

Լեհաստանն Ուկրաինային կտրամադրի 50 միլիոն եվրոյի ռազմական օգնություն

Կառավարությունն առաջարկում է ՀԷՑ-ի 100 տոկոս բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչել

Կաշառքի գործով ձերբակալվել է 8 անձ, այդ թվում՝ Մեղրիի համայնքապետը

Հյուսիսային Կորեան ուրանի հարստացման նոր օբյեկտ է կառուցել. ԱԷՄԳ

Հայաստանն ու Լեհաստանը պատրաստվում են խորացնել տնտեսական կապերը. գործարար համաժողով՝ Երևանում