«Ազատություն» ռադիոկայանը դատապարտել է Ադրբեջանում իրենց կայքի արգելափակումը 

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ազատություն» միջազգային ռադիոկայանը խստորեն դատապարտել է Ադրբեջանի գերագույն դատարանի որոշմամբ իրենց ադրբեջանական ծառայության կայքն արգելափակված թողնելու վերաբերյալ վճիռը:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է rferl.org-ը:

Ադրբեջանի գերագույն դատարանում հունիսի 4-ին Մեխպարի Ախմեդովի գլխավորությամբ քննվել էր «Ազատություն ռադիոկայանի» ադրբեջանական ծառայությանazadliq.org, azadliq.infoկայքերի, «Ազատություն» թերթի, ինչպես նաև արտասահմանում գործող TuranTV կայքի և «Ադրբեջանի ժամանակ» ծրագրի արգելափակման դեմ վճռաբեկ բողոքը:

Ադրբեջանի գերագույն դատարանը մերժել է վճռաբեկ բողոքի հայցը և հաստատել Բաքվի վերաքննիչ դատարանի՝ կայքերն արգելափակման մեջ պահելուվճիռը:

Քննադատելով այս որոշումը՝ «Ազատություն» ռադիոկայանի միջազգային ծառայությունն այն անվանել է «անկախ լրատվամիջոցին ճնշելու պետական իշխանության կիրառում»:

«Ազատություն» ռադիոկայանի նախագահ Թոմաս Քենթը, անդրադառնալով կայքի արգելափակման վերաբերյալ որոշմանը, նշել է, որ Ադրբեջանում ազատ լրատվամիջոցների թիրախ լինելու հանգամանքը իրենք հասկացել են դեռևս 2014 թվականին:

«Երբ 2014 թ. մեր գրասենյակը Ադրբեջանի իշխանությունների կողմից անօրինական ճանապարհով և առանց պատշաճ դատավարության փակվեց, մենք հասկացանք, որ անկախ լրատվամիջոցները գտնվում են այդ երկրի իշխանությունների թիրախում, իսկ այս վճիռն էլ հաստատում է այդ հանգամանքը»,-նշել է Քենթը:

Նա ընդգծել է, որ ռադիոկայանի երկու բողոքներ՝ կապված ադրբեջանական ծառայության կայքի արգելափակումը վերացնելու հետ մերժվել են՝ չնայած այն հանգամանքին, որ Ադրբեջանի իշխանությունները առաջ քաշված մեղադրանքներն ապացուցելու համար ոչ մի փաստ չեն ներկայացրել:

Մարտի 27-ին azadliq.info լրատվական գործակալությանը հայտնել է, որ արգելափակվել են ադրբեջանական «Ազատություն թերթի», «Ազատություն» ռադիոկայանի և meydan.tv-ի կայքերը:

Գործակալությունը նշել էր, որ այս կայքերն արգելափակվել են միայն Ադրբեջանի տարածքում, իսկ Ադրբեջանի սահմաններից դուրս օգտատերերը կարողանում են օգտվել կայքերից:

Ադրբեջանի իշխանությունները շարունակական հետապնդումների են ենթարկում, ինչպես ընդդիմադիր գործիչներին և լրագրողներին, այնպես էլ ընդդիմադիր գործունեություն ծավալող և իշխանությունների ապօրինությունները մերկացնող ԶԼՄ-ներին, այդպիսով ցանկանալով երկրում լռեցնել այլակարծությունը և իշխանություններին հակասող ցանկացած կարծիք:

VirtualRoad.org կայքի փոխանցմամբ՝ Ադրբեջանական ընդդիմադիր կայքերը յուրաքանչյուր 15 րոպեն դիտարկվում և ստուգվում են Ադրբեջանի կառավարության համար աշխատող հատուկ կիբեռխմբերի կողմից, իսկ Amnesty International-ը ընդգծել էր, որ այդ խմբերը վիրուսային ծրագրեր են տարածում հայտնի ընդդիմադիր ակտիվիստների, լրագրողների և իրավապաշտպանների կայքերում:

Հայերեն

Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր

Իրանի ու Եգիպտոսի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում վերջին զարգացումներն ու երկկողմ կապերը

ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան մտադիր են Հորմուզի նեղուցում նավագնացությունը պաշտպանելու համար կոալիցիա ստեղծել․ Axios

ՆԱՏՕ-ում հաստատել են Ռումինիայի օդային տարածքում ԱԹՍ-ի ոչնչացման մասին տեղեկությունները

ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչն ու Կատարի ռազմական ղեկավարությունը քննարկել են Պարսից ծոցում տիրող իրավիճակը

Քրեական ոստիկանները 63-ամյա տղամարդու տանը հայտնաբերել են թմրամիջոց

Իրանի ու Չինաստանի ԱԳ նախարարները հանդիպում են անցկացրել

Նարեկ Կարապետյանը հայտարարել է, որ հրաժարվելու է ԱԺ-ում աշխատավարձ ստանալուց

«Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատի տնօրենը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու մեղադրանքով․ ՔԿ

Դատարանը վերացրեց Դավիթ Ղազինյանի խափանման միջոց կալանքը