Տարածաշրջանային

ԱՄՆ-ի և Թուրքիայի արտգործնախարարները անդրադարձել են նաև Գյուլենի արտահանձնման հարցին 

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ի և Թուրքիայի արտգործնախարարները անդրադարձել են նաև Գյուլենի արտահանձնման հարցին 

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն և Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հունիսի 4-ին տեղի ունեցած հանդիպման ժամանակ սիրիական Մանբիջում համատեղ գործություններ իրականացնելու հետ կապված պայմանավորվածություններ են ձեռք բերել:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական Diken պարբերականը:

Մևլութ Չավուշօղլուի հաղորմամբ՝ hանդիպման ժամանակ, բացի Մանբիջում իրականացվելիք գործողություններից, կողմերը քննարկել են նաև ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգում վտարանդիության մեջ գտնվող Ֆեթուլլահ Գյուլենի Թուրքիային արտահանձնման հարցը:

Չավուշօղլուի փոխանցմամբ՝ Մանբիջում Թուրքիայի և ԱՄՆ-ի համատեղ գործողություններն իրականացվելու են 3 փուլով:

«Գործողությունների ժամանակ սկզբում քուրդ զինյալներն ամբողջովին հեռացվելու են տարածքից, հետո թուրք-ամերիկյան միացյալ զինված ուժերը քայլեր են իրականացնելու այդտեղ անվտանգության ապահովման համար, ապա իրականացվելու է Մանբիջի վերաբնակեցում»,-նշել է Թուրքիայի արտգործնախարարը:

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հունիսի 3-4-ն աշխատանքային այցով գտնվում Էր Վաշինգտոնում:

ԱՄՆ կատարած այցի շրջանակում Չավուշօղլուն Վաշինգտոնում հանդիպում է ունեցել նաև տեղի թուրքական և մուսուլմանական հասարակության, ինչպես նաև ամերիկյան գործարար և փորձագիտական շրջանակների ներկայացուցիչների հետ:

Աֆրինում իրականացված ռազմական գործողություններից հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր հայտարարություններում նշել էր, թե Սիրիայի տարածքում Աֆրինից հետո Թուրքիայի հաջորդ թիրախը Մանբիջն է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում